Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

«Այո, Նիկոլ Փաշինյանը փայլուն կառավարում է․ իմպիչմենտի հարցն անլուրջ է»․ Հակոբ Արշակյան

Մայիս 07,2025 13:16

«Տեղեկություն չունեմ։ Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- հարցին՝ որոշում կա՞՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ի միջոցառումներին, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Դիտարկմանը՝ տեղեկություն կա, որ ՀՀ-ն զորախումբ չի ուղարկել շքերթին, Հակոբ Արշակյանը կրկին արձագանքեց․ «Տեղեկություն չունեմ»։

Մի քանի անգամ նա, դիմելով լրագրողներին, ասաց՝ սիրելիներս։ Լրագրողները կատակով նկատեցին՝ երբեք իշխանության ներկայացուցիչները մեկ րոպեում չորս անգամ «սիրելիներս» չէին ասել լրագրողներին։ Նա էլ արձագանքեց․ «Դե հիմի, ինձ թվում է, որ մենք ոչ մի խնդիր չունենք, չէ՞, իրար հետ»։

Լրագրողների դիտարկմանը՝ ՔՊ-ի արևմտամետ թևը հորդորում է Փաշինյանին չգնալ Մոսկվա, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Հիմա այդ հարցերին պատրաստ չեմ պատասխանել։ Իմ՝ նիստը վարելու ընթացքում նորություններ են եղել, որոնց հիմա ծանոթ չեմ»։

Հարցին՝ արժի՞ գնալ Մոսկվա, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Գնալ-չգնալու որոշումը ես չեմ կայացնում։ Ես կարող եմ ասել, որ պատերազմը և հաղթանակը հավասարապես նաև հայերին են պատկանում։ Եվ դա, իհարկե, քննարկման ենթակա չէ։ Մենք երեք հարյուր հազար զոհեր ու բազմաթիվ հերոսներ ենք տվել, ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ։ Որևէ այլ գնահատական ես չունեմ»։

Ըստ նրա՝ իմպիչմենտի նախաձեռնությունը անլուրջ է, որովհետև ըստ նրա՝ որևէ հիմք չկա վարչապետի իմպիչմենտի հարց արծարծելու․ «Դա անիմաստ աղմուկ է այս կարևոր հարցերի շրջանակներից խուսափելու համար»։ Լրագրողների դիտարկմանը՝ ինչո՞ւ՝ Նիկոլ Փաշինյանը փայլուն կառավարո՞ւմ է, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Այո, հավաստիացնում եմ Ձեզ»։

Լրագրողները նշեցին՝ Նոր Նորքի թաղապետի հետ կապված տեղեկություններ կան, որ Հակոբ Արշակյանն այդ հարցով Նիկոլ Փաշինյանին է դիմել, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Սխալ են այդ տեղեկությունները, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ հարցով ես չեմ զբաղվել»։ Հարցին՝ նա պե՞տք է պաշտոնանկ արվի, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Դա իմ որոշելիք հարցը չէ։ Ես ցանկացած բռնության դրսևորում դատապարտում եմ։ Անընդունելի է նման պահվածքը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031