Լրահոս
Օրվա լրահոսը

Վերամբարձ կռունկը շրջվել է՝ վնասել ծառեր, գազի խողովակներ. Shamshyan.com

Մայիս 07,2025 16:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 135 հասցեում վերամբարձ կռունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է, ինչի հետևանքով գույք է վնասել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ շինթույլտվության գլխավոր հերոսը Երևանի քաղաքապետարանն է, հետևաբար Շենգավիթի թաղապետարանը լիազորություններ չունի կանխելու Երևանի քաղաքապետարանի որոշման իրականացումը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օրեր առաջ Շենգավիթի թաղապետը քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալներին խնդրել է, որպեսզի վերանայեն նշված հատվածում շինթույլտվության խնդիրը, ու հաստատ լավ կլիներ, որ խնդիրը լուծվեր ի շահ բնակչի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, «Էրեբունի» օդանավակայանի հարևանությամբ՝ Արշակունյաց պողոտա 135 հասցեում գտնվող, ժողովրդին հայտի՝ օդաչուների շենքի բնակիչները իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում այն հարցի հետ կապված, որ շենքի դիմացի այգու մի մասի վրա, որտեղ գտնվում են նաև մարզասարքերը, ցանկանում են երկհարկանի շենք կառուցել։

Shamshyan.com-ի հետ է կապվել էր նաև կառուցապատողը՝ ներկայացնելով իր տեսակետը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել