Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Հայաստանի ինքնիշխանությանը միայն ՔՊ-ն եւ իր կցորդ կուսակցություններն են վնասում. Մեսրոպ Առաքելյան

Մայիս 07,2025 17:52

«Ակնհայտ է, որ լկտի խուլիգանություն էր այդ դեպքը, որովհետեւ դա միջանձնային հարց չէր: Արթուր Չախոյանը բազմիցս իր վերլուծություններով, ուսումնասիրություններով բացահայտում է քաղաքապետարանի հնարավոր չարաշահումները, եւ հերթական անգամ դրանցից մեկի մասին բավականին արդյունավետ ուսումնասիրություն էր արել, ներկայացրել էր բացահայտումներ:

Թաղապետարանում գտնվելու պատճառն էլ այն էր, որ բազմաբնակարանային շենքի հետ կապված լսումներին էր ուզում մասնակցել, որը նույնպես իր մեջ ռիսկեր էր պարունակում: Ոչ միայն թաղապետի, այլեւ ամբողջ անձնակազմի լկտի պահվածքը խայտառակություն է պետական համակարգի համար, բայց ավելի մեծ խայտառակություն է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն այս հարցին» – «Հայելի» ակումբում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի կողմից բլոգեր Արթուր Չախոյանին տեսախցիկների առաջ ծեծի ենթարկելուն:

«Ուղիղ եթերով տեսնելով ակնհայտ հանցագործությունը` փոխանակ իրավապահների կողմից տեղի ունենար այդ անձանց կալանավորում, մենք տեսանք, որ ոչ միայն ոչինչ տեղի չի ունենում, այլեւ դեռ մի բան էլ այդ ամենն արդարացնում են: Իսկ Արամ Սարգսյանի հայտարարությունն ուղղակի ամոթ է, ինքն իրավիճակը վերագրում է Հայաստանի ինքնիշխանությանը:

Ընդհանրապես չի կարելի ինքնիշխանության մասին այսքան էժան քարոզչական տրյուկներ անել, Հայաստանի ինքնիշխանությանը միայն ՔՊ-ն եւ իր կցորդ կուսակցություններն են վնասում: Այն խուլիգանական վարքագիծը, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ անընդհատ դրսեւրում են, ուղղակի անընդունելի է» ,-ընդգծեց Մեսրոպ Առաքելյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031