Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն երբեք չի ճանաչել ԼՂՀ-ն․ Միրզոյանը՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին

Մայիս 07,2025 21:50 Share

«Ստիպված եմ արձանագրել մի բան, որը հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ համառորեն չեն ուզել ասել, երևի, որ տրամադրություններս չկընկնի։ Այդ փաստը հետևյալն է, որ ՀՀ-ն երբեք չի ճանաչել ԼՂՀ-ն»,- հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք իշխանության հասցեին հնչող այն մեղադրանքների մասին, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ լուծարման հայտնի փաստաթուղթը քողարկելու համար Պրահայում 2022-ին ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ գրեթե միաժամանակ ԽՍՀՄ կազմալուծմանը Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով․ «Ավելին, փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ այս շատ հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է  եղել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում՝ հենց ամենասկզբից և արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում՝ այդ թվում և այսօր քննարկվող մադրիդյան սկզբունքներում։

 Մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն է, մյուսը՝ ինքնորոշման իրավունքը։ Նրանց, որոնք դեռ կասկածում են այս երկու երևույթների կապակցվածության մեջ, խորհուրդ կտամ Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ կետը կարդան։ Այս գլխի ներքո հստակորեն ասվում է, որ մասնակից կողմերը պարտավորվում են հարգել ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքները՝ մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների ու միջազգային իրավական նորմերի՝ այդ թվում և տարածքային ամբողջականությանը վերաբերող նորմերին համահունչ։ Այս նույն հիմնարար սկզբունքը Ալմաթայի հռչակագրին համահունչ արտահայտված է նաև ավելի ուշ շրջանի բանակցային փաստաթղթերում։ Այս նույն սկզբունքը արտահայտված է նաև Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031