Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մի ամիս է, սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին… «Դեբոշներն» ու կլոունադան բացառապես ներքին լսարանի ու սեփական ժողովրդի դեմ է. Տիգրան Աբրահամյան

Մայիս 07,2025 23:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանը մի ամիս է` սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին` գիշերային ժամերին, որոշակի պարբերականությամբ կրակահերթեր արձակելով և հոգեբանական, նյութական ու այլ վնասներ պատճառելով:

Քիչ առաջ էլ, ավանդույթի ուժով, Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց:

ԱԺ-ում առյուծ կտրողներն ու ԱԱԾ պադվալով շանտաժ անողները այս ամենն, իհարկե, կանտեսեն, որովհետև Ադրբեջանի հետ հարաբերություններում ծուռվզի, կռացածի ու հպատակվածի կարգավիճակ ունեն:

Իսկ «դեբոշներն» ու կլոունադան բացառապես ներքին լսարանի ու սեփական ժողովրդի դեմ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031