Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ եք նեղություն քշել՝ եկել, մի հատ ազատ վարչության պետ չկա՞ր, գար հաշվետվություն ներկայացներ»․ Ագնեսա Խամոյանը հեգնեց Աննա Վարդապետյանին

Մայիս 08,2025 12:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինչի՞ եք նեղություն քշել՝ եկել, մի հատ ազատ վարչության պետ չկա՞ր, գար հաշվետվություն ներկայացներ։ Սա ի՞նչ վերաբերմունք է պատգամավորների նկատմամբ։ Ինչ է նշանակում՝ պատգամավորը գլխավոր դատախազին հարցում է ուղղում, պատասխանում է դատախազի տեղակալը»,- խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա գլխավոր դատախազին գրավոր հարցում էր ուղղել՝ հետաքրքրվելով՝ ՔՕ 444 վերաբերելի՞ է հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց․ «Ենթադրենք իրավիճակ, որ նոյեմբերի 1-ից հետո ֆիզիկական անձը հայտարարագիր չի լրացրել, սպառվել են պատասխանատվության բոլոր տարբերակները, ինչ պետք է լինի նրա հետ»։ Պատգամավորի հարցմանը պատասխանել էր դատախազի տեղակալը։

Ագնեսա Խամոյանը դատախազից նաեւ հետաքրքրվեց՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի տեսանյութը ուսումնասիրեցի՞ք։ Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ մասնավոր գործերի վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2024 թվականի հաշվետվությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031