Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեմյանների աշխատակիցների անունից 2,5 միլիոնի փոխանցում են արել ՔՊ-ին»․ ի՞նչ եք արել այս հարցով․ Թագուհի Թովմասյանը՝ Աննա Վարդապետյանին

Մայիս 08,2025 18:55

«Ուզում եմ ափսոսանք, ցավ ու տհաճություն արտահայտել երեկ ԱԺ-ում վարչապետի վարքագծի վերաբերյալ։ Վատ եմ զգում, որ ես գտնվում եմ նույն սրահում, որտեղ ՀՀ թիվ մեկ բարձրաստիճան պաշտոնյան իրեն այդպիսի վարքով է դրսևորում, համապատասխան իրավական գործընթաց արդեն նախաձեռնել եմ»,-խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա հիշեցրեց, որ ժամանակին Աննա Վարդապետյանին տարբեր կոռուպցիոն գործարքների մասին է ահազանգել, բայց այդպես էլ այդ հարցերով լուծումներ չկան։ Օրինակ բերեց, որ ՔՊ-ն, երբ դրամահավաք արեց, մարդկանց անուններից փոխանցումներ արվեցին, որոնք հայտարարում էին, որ իրենք չեն արել, օրինակ՝ Երեմյանների աշխատակիցները, որոնց տարեկան հասույթը չի բոլորում 2,5 միլիոնը, բայց ամեն մեկը 2,5 միլիոնի փոխանցումներ էին արել ՔՊ-ի հաշվին, դատախազը ոչինչ չի արել, կամ հարցրեց՝ ինչպե՞ս է վաճառվել Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող գույքը և այլն։ Այնուհետև անդրադառնալով ԱԺ-ի գնումներին՝ ասաց․ «Հանրային հաշվետվողականություն չկա, «Մանկան» խանութ-սրահից գնումներ է իրականացնում ԱԺ-ն իր կարիքների համար, օրորոցային շնիկ, փափուկ խաղալիք, խաղալիք տիկնիկ և այլ գնումներ է անում։ Չկա թափանցիկություն»։

Նշենք, որ ի պատասխան Ալեն Սիմոնյանը հայտարարել էր․ «Մենք էնքան հիմար չենք, որ պիտի բացեիբաց ինչ-որ բաներ անենք, «Մանկանի» ամեն մի «Վինի Պուհի» խաղալիքի մեջ 1000 դրամ փող աշխատե՞նք։ Բաժանել ենք մեր էրեխեքին։ Ձեր նշած «Մանկան»-ի գնումը կամ Ղարաբաղից կամ Սյունիքից եկած էրեխեքին ենք նվերներ տվել․․․Լավ եմ արել, լավ եմ արել, դատախազությունը թող զբաղվի, տեսնի՝ ես իմ ընկերոջ հարևանի օրորոցային երեխային կարո՞ղ է «Մանկանից» փափուկ խաղալիք եմ նվիրել, այ քեզ բան․․․Գալ, ստեղ դա ներկայացնել կոռուպցիա՞․ էլի նվիրելու եմ երեխաներին, մեծերին պսակներ եմ առել և այլն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031