Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք կարգով, թե արտակարգ՝ կանցնեն, կգնան, և մենք պիտի որոշենք՝ ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մայիս 09,2025 12:38

«Բոլոր սերունդներին պատկանող տոն է, նվաճում է, ոչ միայն անցյալի, այլև ապագայի։ Սա միասնական տոն է, և ոչ ոք իրավունք չունի որևէ մասնիկ հանելու Եռատոնից»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ պաշտոնյաները չեն համարում, որ սա Եռատոն է, Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Ես Ձեզ հետ եմ զրուցում, ոչ թե ժամիշխանների հետ։ Որքան էլ իրենք փաստացի գործում են, ազդում են մեր կյանքի վրա, ես իրենց չեմ մեկնաբանում։ Դուք, ես, նոր սերունդը պետք է որոշի՝ մեր ապրած կյանքն անցյալ կատարյա՞լ է, ժամանակավո՞ր է, ուրի՞շը պետք է մեր փոխարեն որոշի՝ հայրենիքը որն է, տոնը որն է։ Եռաբլուրը, Անմար կրակը, Մայր Հայաստանը՝ յուրաքանչյուր տեղ, որտեղ հանգչում է հայ զինվորը, մեր բոլոր սերունդների հավաքավայրն է։ Դա մեր հարգանքը մատուցելու, նաև տոնելու վայրն է։ Ոչ մի անուն իմ, Լեո Ռիչարդի փոխարեն, մեր նոր սերնդի փոխարեն չի որոշելու։ Իրենք կարգով, թե արտակարգ՝ կանցնեն, կգնան, և մենք կունենանք մեծ խնդիր, թե ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը»։

Րաֆֆի Հովհաննիսյանը Հաղթանակի զբոսայգի էր եկել թոռնիկի՝ Լեո Ռիչարդի հետ։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ կմաղթի հայ ժողովրդին Հաղթանակի օրվա հետ կապված, թոռնիկը պատասխանեց․ «Կմաղթեմ՝ իրենք շատ բարի լինեն և չարերին հաղթեն»։

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ՝ ամփոփելով խոսքը նշեց․ «Ձմռան նման այս օրերը կանցնեն, այդ վերքերն ու վնասվածքները, հարվածները, որ ստացել են մեր զինվորները, մտավորականները, մեր շարքային քաղաքացիները, կհաղթահարենք նաև այս օրերը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031