«Այսօրվա կառավարիչների նպատակն է հեռացնել պատմությունը մեր հաղթանակներից, որպեսզի մենք դրանք մոռանանք։ Մենք դա անել չենք կարող, եռատոնը մերն է, եւ վստահեցնում եմ՝ հետագայում ունենալու ենք շատ ավելի մեծ ու հզոր Արցախ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա հավելեց․ «Ես խորապես վստահ եմ, որ այն թեզերը, որոնք առաջ են տանում այսօրվա կառավարիչները, դրանք կիսողները Հայաստանում փոքրամասնություն են։ Մեծամասնությունը հավատում են, որ մեր հայրենիքին սպասվում են մեծ հաղթանակներ։ Պարզապես այնպես է ստացվել, որ մի խումբ մարգինալներ այսօր փորձում են մեզ կառավարել»։
Հայկ Մամիջանյանն ասաց, որ ուժերի 150 տոկոս լարվածությամբ պետք է լծվել գործի։ «Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն այս պահին առկա ամենահավանական եւ ամենաիրատեսական գործիքն է իշխանափոխության համար»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ