Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է անում ՀՀ վարչապետը Մոսկվայում: Որն է հիմնավորումը նման այցի. Արթուր Սաքունց

Մայիս 09,2025 17:37

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը

1.Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հռոմի ստատուտը և պարտավորություններ է վերցրել Միջազգային քրեական դատարանի առջև:

Միջազգային քրեական դատարանի դատախազը որոշում է կայացրել ձերբակալելու Վլադիմիր Պուտինին պատերազմական հանցագործությունների կատարման մեղադրանքի հիմքով:

2.Հայաստանի Հանրապետությունը ընդունել է Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի սկզբի մասին օրենք:

Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանել ու շարունակում է նոր ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի դեմ սանձազերծած և շարունակվող ագրեսիայի պատճառով:

3.Եվրոպայի խորհուրդը հեռացրել է իր կազմից Ռուսաստանի Դաշնությանը մարդու իրավունքների համակարգային և անպատիժ ու շարունակական խախտումների, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ իր պարտավորությունները չկատարելու պատճառով:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է և շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ այդ նույն պարտավորությունները կատարելու հանձնառությամբ:

Հիմա հարց.

ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության վարչապետը Մոսկվայում, նույն Ռուսաստանի Դաշնությունում.

1.ջանքեր է գործադրելու կատարել Միջազգային քրեական դատարանի դատախազի որոշումը ի կատար ածելո՞ւ, որպեսզի ձերբակալվի Վլադիմիր Պուտի՞նը,

2.ջանքեր է գործադրելու, որպեսզի Պուտինը դադարեցնի ագրեսիան Ուկրաինայի դե՞մ,

3 թե՞ ջանքեր է գործադրելու, որպեսզի Պուտինը չհետապնդի իր քաղաքացիներին՝ ընդդիմադիրներին, լրագրողներին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին նրանց կարծիքի համա՞ր:

Բնականաբար՝ ոչ:

Թե՞ Կրեմլում աշխարհի թիվ մեկ դիկտատորին ձեռք սեղմելով վստահություն է ձևավորելու, որ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է իր միջազգային հանձնառությունները կատարելու, կամ, թե նման վստահություն է ստեղծվելու ԵՄ-ի առանցքային անդամ պետությունների ղեկավարների մոտ:

Վերջապես, Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու խնդի՞ր է լուծելու:

Թե՞ լուծելու է Հայաստանի դեմ Ռուսաստանի կողմից ուղղակի սպառնալիքները մեղմելու, կանխելու խնդիրը:

Որն է հիմնավորումը նման այցի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031