«Այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ականատես ենք լինում առաջին հերթին քանդող գործողությունների եւ անգործության, որովհետեւ այն, ինչ հայտարարել է այսօրվա կառավարությունն իր ռազմավարություններով եւ ծրագրերով, ուղղակի բացահայտ կերպով չի իրականացվում, դեռ մի բան էլ պարծենում են իրենց կատարողականի, ելույթների ժամանակ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ նախագահ Ավետիք Քերոբյանը։
Նրա խոսքով, ռազմարդյունաբերության ոլորտում լիազոր մարմինները իրենց լիազորությունները ուղղակի կերպով խախտել են, իրենց պարտականություններից հրաժարվել են եւ կենտրոնացած են մի քանի PR գործողությունների վրա։ Ավետիք Քերոբյանը շեշտում է՝ ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն 5 տարի է թերակատարվում է 70-80% -ով, իսկ ոլորտի զարգացման Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ռազմարդյունաբերության կոմիտեն բյուջեով նախատեսված տասնյակ միլիոնավոր դոլարներից ծախսում են 10-20%–ը։
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը փաստում է, որ 2024 թ. սեպտեմբերին ռազմարդյունաբերության զարգացման բյուջեից հանել են կեսը ուղղել ուղղել պարեկների աշխատավարձերին ու տարատեսակ երկրորդային ծախսերին, ինչը, նրա ձեւակերպմամբ՝ ուղիղ հանցագործություն է երկրի նկատմամբ։
Ավետիք Քերոբյանը վստահ է, որ պետք է ուժի գործոն դառնանք, որպեսզի մեզանից խլված հաղթանակները հետ բերենք. «Խաղաղությունը ուժերի ուժերի բալանսով է կազմվում եւ կազմակերպվում։ Չլինի ուժերի բալանսը, չլինի ուժ՝ մեր կողմից, չի լինի եւ խաղաղություն։ Մենք պետք է լինենք ուժի գործոն, դիմացի այն ուժը, որի վրա կվախենան կրակել։ Իսկ այս իշխանությամբ դա հնարավոր չէ, որովհետեւ այս իշխանությունը մեր թուլությունն է ապահովում, ոչ թե ուժը»։
Կարդացեք նաև
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը նշեց, թե ինչերի է ականատես եղել իր պաշտոնավարման ժամանակ. «Ականատես եմ եղել, թե ինչպես են կառավարության նիստերի դահլիճում մի բան ասում, մի ուրիշ բան անում…Կամ ինչպես էր այն ժամանակվա գլխավոր շտաբի պետը հայտարարում, թե ինչ պետք է առնենք, բայց պատերազմի ժամանակ, որտեղ ես առաջնագծում մարտիկ եմ եղել, հրաձիգ եմ ծառայել 2020 թվականի պատերազմի ժամանակ, տեսել եմ այն միջոցների բացակայությունը, որ ասում էին, երաշխավորում էին, թե ինչքան պետք է ունենք։ Անձամբ ականատես եմ եղել բարձր մակարդակի ստախոսության, հանցագործության»։
Հավելեց, որ հարցաքննվել է պատերազմից հետո, հատուկ քննչական ծառայությունում եւ ինչ պետք էր՝ ասել է այդ մասին. «Իմ նկատմամբ երկու քրեական գործ կա հարուցած. մեկը ազգային անվտանգության ծառայությունից, մեկը՝ հակակոռուպցիոն կոմիտեից»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ