Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դարձել ենք զսպանակ: Ինչքան շատ են ճնշում, այնքան էներգիա ենք կուտակում». Գեորգի Պետրոսյան

Մայիս 09,2025 19:45

«Հայությունը ինչո՞ւ է այսքան սեղմվում: Իմ պատասխանը հետեւյալն է. մենք դարձել ենք զսպանակ: Ինչքան շատ են ճնշում, այնքան էներգիա ենք կուտակում: Ես լուրջ հավատացած եմ, որ այդ էներգիան բացվելու է: Եվ ինչ գրված է այսօրվա միջոցառման կարգախոսում, լինելու է»,-հայտարարեց Արցախի Հանրապետության ԳԽ նախկին նախագահ, Արցախի ԱԳ նախկին նախարար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Գեորգի Պետրոսյանը «Շուշի. վերադարձ լինելու է» կարգախոսով միջոցառման ժամանակ իր ելույթում:

«Ժամանակի հարց է՝ երբ ենք դա անելու, ոնց ենք անելու, ինչով ենք դա անելու: Մեր սերնդին չի հասնելու Շուշիի ազատագրումը: Դա երիտասարդ սերնդի խնդիրն է դառնալու: Եվ այդ տեսակետից՝ ինչ կատարվում է այսօր, ժամանակավոր է: Ինչպես ասում է Բագրատ Սրբազանը, «Չարիքը» չի կարող հաղթել:

Շուտ թե ուշ, դա լինելու է: Եվ մեր գործը լինելու է դրան նախապատրաստվելը: Հայաստանում մի մասը, կարծես, հանձնվել է, մյուս մասը, որի մեջ կրակը պիտի լինի, դեռ չի դրսեւորում: Դա էլ է լինելու: Եվ երբ որ դա էլ լինի, լինելու է, փաստորեն, ամեն ինչ: Մոտենում է ժամանակը: Ես գուշակ չեմ: Բայց գիտեմ, վստահ եմ, որ դա լինելու է:

Երկրորդը, որ ուզում եմ արժևորել, վերադարձն է: Բայց ոչ թե հենց այնպես: Պետք է հիշենք, որ մենք այսօր զսպանակի մեջ ենք: Եվ չպետք է թույլ տանք, որ զսպանակը ջարդվի վերջնական, ինչը մեր թշնամիները տարիներ ի վեր անում են: Չի ստացվելու, որովհետեւ հայկական գենը շատ ուժեղ է, հնարավորությունը հայկականության մեջ անսահման հզոր է: Եվ երբ արդեն վերադառնանք, հիշենք, որ գերխնդիրը շատ ավելին է»,-ասաց Գեորգի Պետրոսյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031