Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի տեղը իսկը Լուկաշենկոյի կողքին է

Մայիս 10,2025 10:00

Մի քանի օրվա տարբերությամբ մենք տեսել ենք երկու տարբեր Փաշինյանի: Մեկը՝ Հայաստանի խորհրդարանում՝ գոռգոռացող, հոխորտացող, սպառնացող: Մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ քաղաքակիրթ երկրներում կա իրավական մեխանիզմ՝ նման վարք դրսեւորող պետության ղեկավարին ենթարկելու անկախ հոգեբուժական քննության՝ պարզելու համար, թե որքանով է նա համապատասխանում իր բարձր պաշտոնին:

Երկրորդ Փաշինյանը Մոսկվայում էր՝ իրեն կորցրած, համեստ գավառացի՝ Միմինոյի «կեպկայով»: Թվում էր, թե նա այն մարդը չէ, որն այստեղ՝ Երեւանում ծանր մեղադրանքներ է հնչեցնում Ռուսաստանի հասցեին, իսկ «արեւմտամետների» նրա երգչախումբը միաձայն գովերգում է՝ «վախ, դուխին մեռնեմ, տենո՞ւմ եք՝ ոնց ա պայքարում Հայաստանի ինքնիշխանության համար»: Այն գործիչը չէ, որի պալատականները ընդդիմադիրների գործունեություններում եւ բոլոր բացասական երեւույթների մեջ տեսնում են  Կրեմլի չարամիտ ձեռքը: Այն ղեկավարը չէ, որը խոստացել էր ոտք չդնել Բելառուս, քանի այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է:

Չնայած այս երկու՝ խրոխտ-ագրեսիվ եւ խեղճացած-մոլորված կերպարների միջեւ արտաքուստ կա հսկայական տարբերություն, այնուամենայնիվ, զուտ գաղափարական, հայեցակարգային իմաստով Փաշինյանը Մոսկվայում ճիշտ իր տեղում էր:

Ի՞նչ է խոսում Լուկաշենկոն, երբ իրավիճակն իր երկրում սրվում է՝ կձերբակալեմ, կխեղդեմ, կոչնչացնեմ: Պուտինն այդ առումով ավելի զուսպ է. հավատարիմ մնալով իրեն դաստիարակած հիմնարկի ավանդույթներին, քիչ է խոսում, բայց, իհարկե, նույնն է անում: Իսկ ահա  Բելառուսի նախագահը գործում է գեղջկական անմիջականությամբ եւ դրանով նման է իր հայաստանցի գործընկերոջը, որն ընդդիմադիրներին սպառնում է «ԱԱԾ պադվալներով»:

Այնպես որ՝ մեծ խորհուրդ կա նրանում, որ Փաշինյանին տոնական միջոցառումների ժամանակ նստեցրել էին Լուկաշենկոյի կողքին: Ընդհանրապես, ավտորիտար ղեկավարների ակումբը Հայաստանի ներկայիս վարչապետի իսկական տեղն է:

…Ի դեպ, 1990-ականների սկզբին Լուկաշենկոն նույնպես իր կարիերան սկսում էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի բոցաշունչ մարտիկ: Հետո տեսանք, թե ինչ եղավ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Երանի թէ սակայն Լուկաշենկո լինէր՝ Սերժ Սարգսյանը:

    Այդ պարագային, այժմ Փաշինյանը բանտում նստած կը լինէր, եւ Արցախն ու հազարաւոր կեանքեր չէինք կորսնցներ:

    ( Իսկ Քոչարյան կոչեցեալն ալ, երեւի, եթէ մի քանի թաց փամփուշտ երբեւիցէ ունեցել է, զանոնք արդէն բոլորը կրակել, սպառել էր «Մարտի 1»ին: )

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031