Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանցի պրոպագանդիստները բացահայտ ծիծաղում են Հայաստանի իշխանությունների, հատկապես՝ Գլխավոր դատախազության և ԱԱԾ ղեկավարության վրա։ Եվ սա այն հազվադեպ դեպքերից է, երբ իսկապես ծիծաղելու բան կա։ Ադրբեջանը բացահայտ, անգամ չթաքցնելով իր նպատակներն ու դիտավորությունները՝ հայտարարում է, որ Զվարթնոց օդանավակայանում իմ կալանավորումը լուկաշենկոյական Բելառուսի պահանջով նախաձեռնվել է հենց Ադրբեջանի կողմից։
Ես կարմիրով ընդգծել էի հոդվածում այն հատվածը, որտեղ բառացիորեն գրված էր․ «Երևանը չի փորձում հասնել նրան, որ նա դուրս գա ՄԵՐ միջազգային հետախուզումից, որը հայտարարել է Բելառուսը»։ Հոդվածը հրապարակվել է երկու ժամ առաջ, և ես հասցրել եմ սքրինշոթ անել։ Ընդամենը մեկ ժամ անց ադրբեջանցիները խմբագրել են հոդվածը՝ հանելով «ՄԵՐ (հետախուզումից)» բառը և ավելացնելով «նեղացած (Լապշին)»։ Բայց Գուգլ քեշը հիշում է ամեն ինչ։
Հայաստանի դեմ ուղղված այս սադրանքի մասին ես խոսել եմ հենց առաջին իսկ րոպեից՝ օդանավակայանում ձերբակալվելուց հետո՝ նշելով բազմաթիվ հարցազրույցներում․ «Սա դե ֆակտո Ադրբեջանի և Ռուսաստանի պահանջն է», սակայն Հայաստանի Գլխավոր դատախազությունը, անգամ չհասկանալով, որ ակամայից Ալիևի խամաճիկի դեր է կատարում, հայտարարել է․ «Լապշինը սխալվում է, սա Բելառուսի պահանջն է»։
Կարդացեք նաև
Ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «Նրանց աչքերի մեջ միզում են, բայց իրենք ասում են՝ սուրբ ջուր է»։
Անձամբ Ադրբեջանն է Զվարթնոցում սադրանքների նախաձեռնողը, պարզապես նրանք չեն կարող դա անել ուղիղ՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով նրանք հերթական անգամ օգտագործում են իրենց կապերը լուկաշենկոյական Բելառուսի հետ, ինչպես եղավ իմ ձերբակալության և Մինսկից Բաքու արտահանձման ժամանակ 2017 թվականին։
Դատավարությունը, որը սկսվում է իմ հայցով ընդդեմ Հայաստանի Գլխավոր դատախազության, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի՝ Բելառուսի կողմից հայտարարված հետախուզումից Հայաստանի տարածքում ինձ դուրս բերման պահանջով, նույնպես համապատասխանում է Ադրբեջանի շահերին։ Նրանք հենց դրա համար էլ սադրում են իմ պարբերական ձերբակալությունները Զվարթնոցում՝ բելառուսական պահանջով՝ հստակ հաշվարկելով հայկական ուժայինների ոչ պրոֆեսիոնալիզմը, ովքեր անկարող են նույնիսկ պարզ հաշվարկ կատարել՝ ինչ հետևանքներ կարող են լինել դրանից։
Հիմա կարծում եք՝ արդյո՞ք Հայաստանի Գլխավոր դատախազությունն ու ՆԳՆ-ն ինձ կհանեն հետախուզումից՝ առանց դատական գործընթացի մեկնարկի և ավելի մեծ սկանդալի։ Իհարկե ոչ։ Նրանք շարունակելու են նվաստանալ մինչև վերջ՝ ծիծաղ ու քամահրանք առաջացնելով Բաքվի և Մինսկի իրենց գործընկերների մոտ, որոնք հենց այդպիսի ծրագիր էլ էին մշակել։