Շիրազ աշխատանքային այցի շրջանակում դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրիի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆարս նահանգի հետ տնտեսական, զբոսաշրջային, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին:
Կողմերը կարևորել են ապակենտրոնացված փոխգործակցությունը՝ այդ ուղղությամբ նախանշելով համագործակցային մի շարք ծրագրեր:
ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ