Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Ղուկասյանը միանձնյա ընտրված քաղաքապետ չէ, որ Գյումրի քաղաքում ինչ ուզի, անի»․ Մարտուն Գրիգորյան

Մայիս 10,2025 22:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները չեն մարսում իրենց պարտությունը Գյումրիում։

«Հասկանալի է, չեն մարսում, բայց պիտի հաշվի նստեն գյումրեցների, ընտրությունների ժամանակ ստացած քվեների հետ, ամեն դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» չուզող ժողովուրդը Գյումրիում ավելին է․ 47 հազար մարդ մասնակցել է ընտրություններին, 47 հազարից 17 հազարը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մնացածը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն չեն ուզել», -ասաց պատգամավորը։

Մեր դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտարարում են, որ իրենք հաղթել են, ամենաշատ ձայներն են ստացել, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց․ «Դե թող ուրախանան էդ հաղթանակով, թող վայելեն էդ հաղթանակը, հիմա ի՞նչ է եղել, ինչո՞ւ են խառնվել իրար, ինչո՞ւ են ուզում Գյումրի քաղաքը տակնուվրա անել։

Ես մինչև ընտրություններն էլ եմ ասել․ էս քաղաքապետի աթոռը էնքան կարևոր ու էնքան թանկ էր, որ․․․ Ես հասկանում եմ  քաղաքական ուժերին Գյումրի քաղաքից պետք է էդ քվեն, պետք է Գյումրի քաղաքում շոու ստանային ու գնային իրենց գործերով։

Ես այն մարդն եմ եղել, ով առաջին օրից պայքարել է, որ այս ամենի արդյունքում Գյումրին չտուժի, բայց հասկանալի է, մենակ այդ ամենի դեմ պայքարելը շատ դժվար է, բայց քաղաքական ուժերին Գյումրի քաղաքում ավելի շատ հետաքրքրում են իրենց քաղաքական գործընթացները։

Իսկ մենք՝ գյումրեցիներս, այդ ամենը հասկանալով, գիտակցելով պետք է ամեն ինչ անենք, որ պահենք հանդարտություն, հանգստություն, լարվածությունը թուլացնենք, ու ամեն մեկս մեր հնարավորության սահմանում փորձենք Գյումրի քաղաքը զարգացնել։

Գյումրի քաղաքին տանք հնարավորություն, մանավանդ որ նույն Վարդան Ղուկասյանը՝ որպես քաղաքապետ, միանձնյա ընտրված քաղաքապետ չէ, որ ինչ ուզի, Գյումրի քաղաքում անի։

Էդ մարդը կոնկրետ որպես քաղաքապետ՝ իր յուրաքանչյուր քայլը պիտի համաձայնեցնի մնացած քաղաքական ուժերի հետ։ Եթե եղան խնդիրներ, պրոբլեմներ Գյումրի քաղաքում, որ մենք զգացինք քաղաքապետի պատճառով էդ խնդիրներն առաջ են գալիս, որի արդյունքում տուժելու է Գյումրին և գյումրեցին, մի վայրկյան, մի րոպե չմտածեք, որ հանկարծ լռելու եմ ես էդ մասով։

Իմ խմբակցությունն էլ քվեների առումով ազդեցություն ունեցող է, ու եթե փորձեն ասեն գյումրեցիներին՝ վայ, տեսաք ինչ եղավ, տեսաք ինչ եղավ, բայց ի՞նչ է եղել, ոչ մի բան էլ չի եղել։ Քաղաքապետն ընտրվել է, լավ աշխատեց, նորմալ աշխատեց, կշարունակի աշխատել, մենք մեր քաղաքի թշնամին չենք։

Հույսները դրել են, որ պառակտում լինի, ի՞նչ պառակտման մասին է խոսքը, կոալիցիա չէ, անձնականը դրել ենք մի կողմ, անձնականի հետ բացարձակապես սա կապ չունի, քաղաքի շահն է»։

Պատգամավորն ասում  է՝ եթե քաղաքի շահը թելադրի, իր խմբակցությունը կողմ կքվեարկի ոչ միայն գործող քաղաքապետի, այլ «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության, Ռուբեն Մխթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» ու Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացրած լավ ծրագրերին։

«Գյումրու քաղաքապետը ընտրություններից առաջ ասում էր՝ ես գիտեմ գումարները բերելու տեղը, ես գիտեմ ձևը, դե որ գիտես, մենք հնարավորություն կտանք, գտի էդ գումարները, բոլորիս ծրագրերն էլ կներկայացնենք։ Մենք հասկանում ենք, գիտենք Գյումրու բյուջեի վիճակը, բայց քանի լրացուցիչ գումարների տեղը ու բերելու ձևը գիտի, մենք տվել ենք հնարավորություն, թող բերի,անի։ Մենք էլ կներկայացնենք մեր ծրագրերը, թող անի նաև մեր ծրագրերը»,-ասաց պատգամավորը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031