Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Մարտուն Գրիգորյանը ՔՊ-ին օգներ, գյումրեցիները չէին ասի՞՝ հորդ ու տղուդ բռնել տվեցին, դու էլ իրենց քաղաքապետ դարձրեցի՞ր»․ պատգամավոր

Մայիս 10,2025 23:40

Aravot.am-ն Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով՝ կշարունակվե՞ն մանդատագողության փորձերը Գյումրու ավագանու ընդդիմադիր խմբակցություններիից, հատկապես ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ իշխանությունները պատրաստ են ճնշումների ներքո ավագանու երկու կին անդամների մանդատազրկելու կամ նրանց իրենց կողմը գրավելու։

Պատգամավորն ասաց․ «Չեմ կարող հստակ ասել, բայց մեր դաշինքի քայլը բավական լուրջ ազդակ է, մյուս թիմերի համար եղավ օրինակ, որ իրենք էլ նման դեպքերում պիտի պայքարեն։ Չեմ ասում զգույշ լինեն, որովհետև անձի հետ կապված հարց է, ու չես կարող ասել՝ ինչ է սպասվում, յուրաքանչյուր մարդ ինքը պիտի կարողանա իրեն պահել էս պահի դրությամբ, բայց թիմերը պիտի պայքարեն, ու բոլորս միասին պիտի պայքարենք, որ նմանատիպ բան չլինի։

Առաջին քայլը մենք արեցին, սա օրինակ պիտի լինի բոլորին։ Թե ինչու մեր հետ սկսվեց նման պատմություն, որովհետև ծանր են տարել մեր արած քայլը , թե ի՞նչ էին ուզում ինձանից ավելին, ես չեմ կարող հասկանալ։

Եթե մարդկային առումով էլ նայես, չնայած քաղաքական, պետության, պետականության մասին է նաև խոսքը, որ ես ի սկզբանե դեմ եմ եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աջակցելուն, բայց մարդկային առումով որ նայում ես, ընտրություններից 2-3 օր առաջ բռնել են տալիս  հորս, տղայիս, թիմակիցներիս, ավագանիներիս թեկնածուներին, ընտրությունների բուն օրը կալանավորումներ են անում, ամբողջ թիմիս տեռորի են ենթարկում, ժամը 14․00-ից հետո իմ քաղաքական թիմը, իմ աջակիցները չեն կարողացել Գյումրի քաղաքում աշխատանք տանեն։

Էդքան բանը արեցին, ընտրություններից հետո լրատվական, չգիտեմ իրենց պատգամավորների, մյուսների պահվածքը, չափերն անցնելը, մյուսը, մյուսը ու ի՞նչ էին ակնկալում։

Ակնկալում էին, որ Մարտուն Գրիգորյանն էդ ամեն ինչը մոռացե՞լ է, ու Մարտուն Գրիգորյանը  պիտի էս ընտրությունները վիժեցնե՞ր, պիտի էնպես աներ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էս ընտրություններում ունենա՞ր Գյումրու քաղաքապետ։

Դրա համար եմ ասում, Երևանից եկածները պիտի հասկանային, որ Գյումրի քաղաքը փոքր քաղաք է, Գյումրի քաղաքը նմանատիպ բաներին ուշադրություն դարձնող է, իսկ իրենք չեն մտածում, որ եթե Մարտուն Գրիգորյանն իրենց օգներ, նույն Գյումրի քաղաքի բնակիչները ի՞նչ էին ասելու, ասելու էին՝ հորդ ու տղիդ բռնել տվեցին, դու էլ իրենց քաղաքապետ դարձրեցի՞ր»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031