Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

Մայիս 12,2025 14:48

Ըմբշամարտի եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը ներկա է գտնվել «Նոա» ՖԱ-ի չեմպիոնական հանդիպմանը, որը տեղի ունեցավ մայիսի 9-ին: Այդ խաղում Հայաստանի նորընծա չեմպիոնները 2:1 հաշվով առավելության հասան «Փյունիկի» նկատմամբ և վաղաժամ հռչակվեցին Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող:

Հանդիպման ավարտից հետո ըմբշամարտիկը նաև տեսաուղերձ է տեղադրել իր սոցիալական էջերում, շնորհավորելով «Նոային» փայլուն հաղթանակի համար, ինչպես նաև նշել է, որ այսքան կարճ ժամանակում ակումբը կատարել է շատ մեծ աշխատանք:

«Նոան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում, որտեղ կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031