Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Իշխանությունը տեղեկատվական գիբրիդային պատերազմ է սկսել՝ գործի դնելով ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին, որը, լինելով ԱԺ պատգամավոր, սուտ է տարածում. Արթուր Չախոյան

Մայիս 12,2025 15:01

Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը

Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում՝ իրականությունը ստով քողարկելով։
Այս իշխանությունը տեղեկատվական գիբրիդային պատերազմ է սկսել՝ գործի դնելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին, որը, լինելով ԱԺ պատգամավոր, սուտ է տարածում՝ պետական մակարդակով։

Տեսնում եք, չէ՞ ինչպես են հանրությանը մոլորեցնում բացահայտ ստերով, միայն թե Նիկոլ Փաշինյանի իշխանության թալանի աթոռը պահեն։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը՝ այդ աթոռին մնալու համար։

Ամենացավալին այն է, որ այս ստերը արժանահավատ դարձնելու համար օգտագործում են պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների՝ որպեսզի հանրության ականջին այդ սուտը հնչի որպես արժանահավատ տեղեկատվություն։ Որպեսզի հասարակ քաղաքացին իրականությունը չտեսնի։

Խնդրում եմ, ասեք՝ ինչպես կարելի է պայքարել այս անարդարության դեմ, եթե այս իշխանության ստերը հաղթում են ճշմարտությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031