44-օրյա պատերազմի հետ կապված կան հարուցված բազմաթիվ քրեական վարույթներ՝ տարբեր հանցատեսակներով՝ անփութություն, պաշտոնեական լիազորություններն անցնել, պաշտոնեական դիրքը չարաշահել, դասալքություն, հրաման չկատարել եւ այլն․ խորհրդարանում այսօր հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
ՔԿ նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։
ՔԿ ղեկավարի մատուցմամբ՝ վարույթները բաժանվել են մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրաստիճան սպաներից, ովքեր ղեկավարել են հիմնական ուղղությունները, վերջացրած զինվորներով։
«Յուրաքանչյուրի գործողությունները հետեւանքի տեսանկյունից գնահատել ենք։ Պետք է գնահատենք՝ որքանո՞վ է պետական դավաճանությունն ազդել կոնկրետ ուղղության վրա, հետեւանքի առումով։ Առաջիկայում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կունենանք, հնարավորություն կստանանք նաեւ այս առումով գնահատելու, թե որքանո՞վ են այդ անձանց գործողություններն ազդել պատերազմի արդյունքի վրա»,- մանրամասնեց Արթուր Պողոսյանը՝ հավելելով, որ բազմաթիվ քրեական վարույթներ կապված են պետական դավաճանության դեպքերի հետ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ