«Աստիճանաբար ՔՊ-ն էվոլյուցիա ապրեց, իրենք դարձան ադրբեջանցի։ Ի՞նչն է մարդուն դարձնում ադրբեջանցի՝ հայատյացությունը։ Ադրբեջանի հողերն ամբողջությամբ հայկական են, եւ այդ հակահայկականությունն է ադրբեջանցուն դարձնում ադրբեջանցի։ Եվ, ահա, նրանց օգնության ձեռք մեկնեց Փաշինյանը, ՔՊ կուսակցությունը։ Ես այսօր հստակ ասում եմ՝ Նիկոլն ադրբեջանցի է»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Նա հավելեց․ «Եթե այս մարդը չփոխվեց, մեքենաներով հերթ եք կանգնելու՝ Վրաստան մտնելու համար, որովհետեւ այն, ինչ արվել է Հայաստանի հետ, արվելու է նաեւ Հայաստանի եւ Իրանի հետ»։
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Գյումրիի սխալը չպետք է կրկնել, 2026 թվականի ընտրություններին պետք է գնալ միասնական ճակատով, այլապես կկրկնվի այն, ինչ եղավ 2021-ին, ինչ եղավ 2023-ին Երեւանում։
«Երեւանում Տիգրան Ավինյանը 9 տոկոս հավաքեց ու դարձավ քաղաքապետ, դա չլսված բան է պատմության մեջ։ Եվ հիմա այսպես է վարվում քաղաքային տնտեսության հետ։ Մենք 2026-ին պետք է գնանք միասնական ճակատով, խոսքը վերաբերում է առաջին երեք նախագահներին, բոլոր քաղաքական ուժերին։ Խնդրում եմ ձեզ՝ նայեք մեկ անգամ եւս, կպարտվեք, ի վերջո ՔՊ-ն 10-15 տոկոս կհավաքի, կձեւավորի կառավարություն։ Հավատացեք իմ հեռատեսությանը, իմ փորձին, Հայաստանը չի լինելու, պետք է միասնական ճակատով գնալ ընտրություններին։ Մարդիկ տեսնում են, որ եթե մի խոշոր ուժ կա, դրան են ձայն տալիս, այս էֆեկտի վրա աշխատեք, խնդրում եմ, աղաչում եմ ձեզ։ Եթե 2026 թվին մենք չհաղթենք, 2031 թվականին ընտրություն չենք ունենալու ընդհանրապես»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը 16 հազար քկմ տարածք է տվել թշնամուն։ Բուն Հայաստանի տարածքից 29 800 քկմ-ից մնացել է 28 600 քկմ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ