Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանն ընտրվեց Երեւանի քաղաքապետ

Հոկտեմբեր 10,2023 11:39

Քիչ առաջ ամփոփվեցին Երեւանի ավագանու նիստում քաղաքապետի ընտրության արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է ավագանու 37 անդամ, անվավեր քվեաթերթիկ չկա, վավեր թերթիկները՝ 37։

Քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել միայն Տիգրան Ավինյանը։ Նրա թեկնածությանը  կողմ է քվեարկել ավագանու 32 անդամ, դեմ՝ 5։

Հայտարարվեց՝ Երեւանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ավագանի են անցել «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 24 անդամով, «Ազգային առաջընթաց»-ը՝ 14 անդամով, «Հանրապետություն»-ը՝ 8 անդամով, «Հանրային ձայն»-ը՝ 7 եւ «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 անդամներով։

«Հանրային ձայն» խմբակցությունից նիստին մասնակցում են 5 անդամներ, քանի որ նրանց ղեկավար Արտակ Գալստյանը կալանավորված է, իսկ մյուս անդամը՝ Տիգրան Ուրիխանյանը հետախուզման մեջ է։

Նիստին չեն մասնակցել «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը»։ Եթե «Հանրային ձայնը» նույնպես չմասնակցեր նիստին, ապա քվորում չէր լինելու, եւ ընտրությունը ձախողվելու էր։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031