Լրահոս
Օրվա լրահոսը

Որ օրը Փաշինյանը հայտարարում է թուղթը ստորագրելու իր անզուսպ ցանկության մասին, ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ վարք է դրսևորում. Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 12,2025 17:45

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական քարոզչական հեռուստաալիքներից մեկի պատրաստած այս տեսանյութում ադրբեջանական կողմը նշում է, թե իբր Փաշինյանն անձամբ է ղեկավարում Ադրբեջանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմը, հետո էլ հավելում են, թե իբր Փաշինյանը չի ուզում թղթի ստորագրում։

Փաշինյանը միակ տեղեկատվական պատերազմը, որ վարում է ու ղեկավարում անձամբ, անում է բացառապես հայ հանրության դեմ, հանդես գալիս դատարկ ու անհեթեթ օրակարգերով, ոչինչ չտվող խոսույթների գեներացմամբ, որոնք ի վերջո, ադրբեջանական թեզերի հետ են շատ համահունչ, երբեմն բառացի կրկնում են դրանք։

Ինչ վերաբերվում է թղթի ստորագրմանը, ապա որ օրը Փաշինյանը հայտարարում է դա ստորագրելու իր անզուսպ ցանկության մասին, ադրբեջանական կողմը ավելի ագրեսիվ վարք է դրսևորում։ Դրա վառ ապացույցը մարտ ապրիլ ամիսներին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած 20—ից ավել ապատեղեկատվական հաղորդագրություններն են։

Ինչո՞ւ։ Քանի որ Ադրբեջանը ձեռք բերածով բավարարվել չի ցանկանում, բնավ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031