Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիք չկա, հերոսներ չկան»՝ սա է գլխավոր ուղերձը

Մայիս 13,2025 10:00

2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախն արդեն վերջնականապես հանձնված էր թշնամուն, Ստեփանակերտում մարդիկ, քաղաքը լքելուց առաջ, պոկում էին հերոսների հուշատախտակից իրենց զոհված հարազատների նկարները, որպեսզի ադրբեջանցիները չպղծեն հերոսների հիշատակը: Բայց հիմա նույն գործով զբաղվում են ազգությամբ հայերը՝ ընդ որում, նրանք, ովքեր պաշտոնապես համարվում են Հայաստանի իշխանություն:

Այլ հետեւություն ես չեմ կարող անել նիկոլական քարոզչի՝ որեւէ լուրջ, գիտական ուսումնասիրություններով, հավաստի սկզբնաղբյուրներով չհիմնավորված այն պնդումներից, որ նացիստները գալիս էին Կովկաս՝ Արեւմտյան Հայաստանը թուրքերից ազատագրելու եւ մեր պատմական տարածքները մեզ վերադարձնելու նպատակով:

Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ հարյուր հազարավոր հայեր «սխալ կողմից» են կռվել եւ իզուր են զոհվել՝ նրանք պետք է մաս կազմեին, Վերմախտի եւ Գերմանիայի զինված ուժերի հետ ազատագրեին Վանն ու Արդահանը: Եվ խոսքը ոչ միայն Խորհրդային Միության քաղաքացիների մասին է: Դե, քանի որ նացիստներն այդքան «հայամետ» էին, Եվրոպայում հայերը (օրինակ, Միսաք Մանուշյանի խումբը) նույնպես չպիտի դիմադրեին գերմանական օկուպացիային: Իսկ գուցե այն, ինչ նացիստներն անում էին Աուշվիցում եւ Դախաուում, նույնպե՞ս «միֆ» է, որը պետք է «քողազերծվի»:

Խնդիրն, իհարկե, ակադեմիական չէ եւ մեկ «գիտնականի» կարծիք չէ: Եթե այդ քարոզչությունը հեռարձակվում է պաշտոնական թիվ մեկ խոսափողով՝ Հ1-ով եւ մայիսի 9-ին, ապա դա հստակ քաղաքական ուղերձ է, որն ուղղված է Հայաստանի ներկայիս հասարակությանը: Ուղերձը բաղկացած է երկու մասից: Առաջինը ռուսներին մի թեթեւ «բշտելն է»՝ հաշվի առնելով այն սակրալ նշանակությունը, որը Ռուսաստանում տրվում է Մեծ Հայրենական պատերազմին:

Բայց երկրորդ մասն ավելի կարեւոր է եւ ավելի ցավալի: Մեզ փորձում են համոզել, որ հայրենիք չկա, այն պաշտպանող հերոսներ չկան՝ կային մոլորված մարդիկ, որոնք անիմաստ ձեւով զրկվեցին կյանքից: Եվ այդ քարոզն, իհարկե, վերաբերում է նաեւ Արցախյան պատերազմներին:

Բացի այդ ամենից՝ ներկա իշխանություններին, իրենց կարճ, գավառամիտ խելքով թվում է, թե նացիզմի արդարացումը (քանի որ «հակառուսական է») պետք է, որ դուր գա եվրոպացիներին եւ ամերիկացիներին: Այդպես նրանք փորձում են Արեւմուտքի աչքը մտնել: Դա տգիտության հերթական դրսեւորումն է՝ այդ մարդիկ իսկապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում նկարիչ, արվեստագետ Կարեն Քյուփելյանի պաստառն է, որը նա պատրաստվում էր մայիսի 9-ին պարզել «Մայր Հայաստան» արձանի մոտ ցույցի ժամանակ, սակայն տնից դուրս գալով՝ ձերբակալվեց: Նույն օրը Հ1-ին տված հարցազրույցում ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր. «Գերմանիան ուներ ծրագիր, կոչվում էր օպերացիա «Գերթրուդա»… եւ մշակված այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայի ուղղությամբ… դե գիտեք, որ Բուլղարիան այդ ժամանակ Գերմանիայի դաշնակիցն էր… Բուլղարիայից պիտի որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր, այդ թվում՝ նաեւ արդեն ԽՍՀՄ-ից անկախացած Հայաստանից… նաեւ հայկական լեգեոնները՝ գիտեք, Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանն այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերու կարգավիճակ ունեցող հայերից ձեւավորեն հայկական լեգեոններ… Եթե նման բան լիներ, պիտի եւ Բուլղարիայից, եւ Հայաստանից գերմանացիները ներխուժեին, գրավեին Թուրքիան: Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ միացյալ, պատմական Հայաստանի ստեղծում»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Նախ, “մեծ հայրենական պատերազմ” տերմին չկա, դա ստալինյան, ապա պուտինյան քարոզչության հնարածն է, որ փորձում են տարանջատել այն 1939թ. ԽՍՀՄ-ի մասնակցությունւ նավիստական Գերմանիայի կողմից պատերազմին’ Լեհաստանի մի մասի ու Բալտյան երկրների օկուպացմամբ։ Կա Երկրորդ Համաշխարհային Պատերազմ գլոբալ պատմական տերմին, և միայն այն մենք’հայերս պետք է կիրառենք: Երկրորդը’ հայերի համար ԵՐկրորդ Համաշխարհայինն իրոք աղետ էր, ԽՍՀՄ կհաղթեր առանց մեզ էլ, քանի սր ուներ ԱՄՆի ու Բրիտանիայի հզոր աջակցությունը։ Բայց դե լավ, ընդունենք մեր հերոսական անիմաստ մասնակցությունւ ու զոհերը Կուրսկի, Չերնիգովի, Գոմելի, Վարշավայի ու Մագդեբուրգի համար, բայց մենք մեր վարձքը հաղթողներից որևէ կերպ ճստացանք, իսկ օրինակ, Ուկրաինան, Բոլառուսը, Լեհաստանը, անգամ հակախորհրդային համնավ ունեցող Լիտվան ստացան։ Ֆուսաստանն եղել է ու կա մեր գլխավոր արտաքին թշնամին’ իր ներքին գործալակալկան ցանցով այստեղ։

  2. Հ.Շ. says:

    Թէկուզ Արծրուն Հովհաննիսյանը արհեստավարժ սուտասան մըն է, բառացիօրէն վարպետ եւ մասնագէտ ստախօս մը, սակայն իր այդ բացատրածը, լայնօրէն իրականութիւն է: Նոյնիսկ զարմացած եմ որ այդպիսի արարած մը, այսքան բան գիտէ…

    Այս նիւթին մէջ, հայաստանցիներու ընդհանուր խնդիրը այն է որ՝ հաւաքական մեծ հերոսութիւն, փաօք ու պատիւ կը համարեն այն իրողութիւնը, որ Սթալինը իրենց ծնողներն ու մեծ-ծնողները ուղարկեց Պատերազմի ամէնաթէժ ճակատները, որպէսզի Խորհրդային Հայաստանը այդ սերունդին քանակը, նուազի: Սովետի համար վտանգ հանդիսացող, ՀՀի ազգային ոգին եւ ձգտումները, մի քիչ էլ մեղմանան, նուազ շօշափելի դառնան:

    Ի դէպ, խօսքը նոյն Սթալինին մասին է, որ ի միջի այլոց, նոյն նկատառումներով, Արցախը նուիրեց՝ Ադրբեջանին:

    Եւ ուրեմն, Մայիս 9ի ոգեկոչումը, իր զոյգ իմաստներով, Հայոց մէկ հատուածին յատուկ՝ սոսկալի schizophreniaն է:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031