Լրահոս
Օրվա լրահոսը

«Համրիչը քաշում եմ, որ գամ քաշեմ քո շեֆերի սանձերը եւ անընդհատ քաշելու եմ շեֆերիդ սանձերը»․ Հայկ Կոնջորյանը պատասխանեց Արմենուհի Կյուրեղյանին եւ Թագուհի Թովմասյանին

Մայիս 13,2025 13:54

«Որեւէ երկրում, եթե կա բռնապետություն, որեւէ մեկը չի կարող գալ այստեղ, այս ամբիոնից երկրի ղեկավարի եւ նրա ընտանիքի մասին ճամարտակել այն ամենն՝ ինչ-որ դուք հենց որ արեցիք»,- խորհրդարանում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթին։

«Ոչ կրթվելը, ոչ նորաձեւությունը Ձեզ չի սպառնում։ Դուք «Ժիգուլի» եք եւ մնալու եք «Ժիգուլի»։ Տգիտության մասին եք խոսում, դուք տգիտության լաբորատոր նմուշ եք՝ տեղով»,- հայտարարեց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ ընդդիմադիրների մտածողությունն է նկարագրում այդպիսով, ոչ թե անձնապես է վիրավորում։

Դահլիճում լեզվակռիվ սկսվեց։

«Միայն սեփական կյանքում դժբախտ մարդը կարող է այնքան իջնել, որ գա այստեղ եւ վարչապետի տիկնոջ մասին խոսելիս էդքան իջնել։ Փորձեք՝ ձգտեք քաղաքական խոսք ասել։ Մենք իշխանությունը պահելու մոլուցք չենք ունեցել, դրա համար դուք այդտեղ նստած եք»,- շարունակեց Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին մեղադրելով քաղաքական պարազիտության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արմենուհի Կյուրեղյանը քննադատել էր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի՝ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը, դրանում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին խոսել։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայկ Կոնջորյանն անդրադարձավ նաեւ Թագուհի Թովմասյանին․ «Բա դու գնացել՝ նստել ես․․․ապօրինի գույքի բռնագանձման օրենքով շուրջբոլորդ նստած մարդիկ անցնում են։ Ինչ կա-չկա՝ մսխել են։ Բա քո համար աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է պրոբլեմ լինի»։

Թագուհի Թովմասյանը խոսել էր Հայկ Կոնջորյանի կնոջ՝ կարիերայի առաջխաղացման մասին։

«Հա, քաշում եմ համրիչ։ Համրիչն ինձ երբեմն օգնում է, որ կենտրոնանամ։ Համրիչը քաշում եմ, որ գամ քաշեմ քո շեֆերի սանձերը եւ անընդհատ քաշելու եմ շեֆերիդ սանձերը ու անընդհատ գալու եք՝ ճամարտակեք»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը՝ խորհուրդ տալով ընդդիմադիր կանանց՝ մտածել՝ աշխատել իրենց վրա, հաղթահարել սեփական տգիտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031