Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի թիմն արծաթե մեդալ է նվաճել քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում

Մայիս 13,2025 17:00

Հայաստանի թիմն արծաթե մեդալ է նվաճել քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է մայիսի 5-13-ը Բրազիլիայի ԲելուՕրիզոնտի քաղաքում:

Օլիմպիադային, որն անցկացվել է  3 փուլով՝ 2 տեսական և 1 փորձնական, մասնակցել է 40 երկրի 190 ներկայացուցիչ։

Հայաստանի թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը։ Թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը։

Օլիմպիադայում Արման Խառատյանն արժանացել է արծաթե մեդալի:

Հիշեցնենք, որ նախորդ՝ 58-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որն անցկացվել էր Չինաստանի Շենչժեն քաղաքում, ՀՀ թիմը նվաճել էր մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ: Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմը, ըմնդհանուր առմամբ, արժանացել է 45 մեդալի (1 ոսկե, 9 արծաթե և 35 բրոնզե):

Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայի վերաբերյալ լրացուցիչ նյութերը հասանելի են հետևյալ հարթակներում՝

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031