ՆԳՆ-ն հրաժարվում է հայտնել, թե երբ եւ ում բանավոր պայմանավորվածությամբ է ադրբեջանցի ռազմական հանցագործների, այդ թվում՝ անպաշտպան տարեց արցախցուն գլխատած Քյամիլ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումն ԱՊՀ տարածքում դադարեցվել։ Այդ տեղեկությունը համարում եմ ծառայողական գաղտնիք։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլին մեղադրվում է պատերազմական հանցագործության մեջ։ Վերջինս Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում գլխատել է անզեն ծերունուն և տեսանյութը հրապարակել։ ՀՀ իշխանությունները պաշտոնապես հաստատել էին, որ նրա նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՝ 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները։ Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007թ չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024թ կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին դատախազությունից՝ շուրջ մեկ ամիս առաջ։ Այս մասին «Փաստինֆո»-ն մանրամասն անդրադարձել է նախորդ հրապարակմամբ։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր նաև ՀՀ ՆԳՆ-ին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք 20 ադրբեջանցու նկատմամբ ևս դադարեցվել է միջպետական/միջազգային հետախուզումը, եթե այո, ապա ինչ հիմքով, ի վերջո, «փոխադարձության» սկզբունքով Ադրբեջանի կողմից քանի ՀՀ քաղաքացու նկատմամբ է դադարեցվել հետախուզումը, ինչպես նաև՝ քրեական հետապնդումը, արդյոք հետապնդումները և հետախուզումները դադարեցվել են նաև Արցախյան ազատամարտի մասնակիցների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, պատերազմի մասնակիցներ Վովա Վարդանովի, Արթուր Այվազյանի նկատմամբ։ Առանձին հարցադրմամբ հետաքրքրվել էինք նաև, թե արդյո՞ք Ադրբեջանը դադարեցրել է առնվազն 300 հայի նկատմամբ իրականացվող հետախուզումը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: