Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծ պետք է լինեմ՝ պատճառները մեզ համար անհասկանալի են, ես կայցելեմ Վրաստան»․ Պապոյանը՝ կոնյակի արտահանման մասին

Մայիս 15,2025 14:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ խնդիրը լուծված չէ, որովհետեւ խնդրի լուծում նշանակում է ինստիտուցիոնալ հասկանանք, թե ինչն է պատճառը»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Վրաստանի տարածքում հայկական կոնյակի արտահանման խնդիրներին։ 

Նա հավելեց․ «Անկեղծ պետք է լինեմ՝ պատճառները մեզ համար անհասկանալի են։ Եվ փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել։ Ուզում եմ նշել, որ առաջիկա օրերին ունենք նախնական պայմանավորվածություն, թերեւս այս անգամ ես կայցելեմ Վրաստանի Հանրապետություն՝ եւս մեկ անգամ հարցերն արդեն տեղում լուծելու ու հասկանալու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեւորգ Պապոյանն անդրադարձավ նաեւ կարկուտի հասցրած վնասներին, ասաց, որ մասնավորապես Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը։ «Շաբաթ օրը ես կլինեմ Արագածոտնի մարզում, հիմա մեր աշխատանքային խմբերը մարզպետարանների, համայնքների, նախարարության հետ ակտիվ աշխատանքի մեջ են վնասների գույքագրման համար, որից հետո արդեն համապատասխան որոշումներ կընդունվեն։ Կհասկանանք՝ ինչպես կարող ենք աջակցել մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասենք։ Հաշվարկներ արդեն կան, բայց գյուղ կա, որ երեկ է եկել կարկուտը, ցավոք սրտի, դա բնական աղետ է, որը դինամիկայի մեջ է»,- ասաց նա։ Պապոյանը նշեց, որ հակակարկտային կայաններն աշխատում են, բայց կան ամպեր, որոնց նկատմամբ այդ թնդանոթային համակարգերի արդյունավետությունը 100 տոկոս չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031