Մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայից ժամանած մի խումբ երիտասարդ դիվանագետների, ովքեր աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։
Ողջունելով դեսպանին՝ Կարեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ծավալված համագործակցության շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, արդյունքներն ու ձեռքբերումները և առաջիկա անելիքները առողջապահության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։
Օլիվիե Դըկոտինյին, բարձր գնահատելով Գեղարքունիքի և Իզերի միջև ծավալված համագործակցությունը, հույս հայտնեց, որ կողմերի ակտիվ ջանքների, նոր գաղափարների ու ծրագրերի շնորհիվ ավելի կընդլայնվեն համագործակցության ոլորտները, կխորանան բարեկամական կապերը, կակտիվանան փոխադարձ շփումները։
Անդրադարձ կատարվեց նաև 2025 թվականի հունիսի 1-3-ին Գորիս քաղաքում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին. «Այն ակտիվ համագործակցությունը, որ դուք ծավալել եք Իզերի դեպարտամենտի հետ, հիանալի օրինակ կլինի նաև Հայաստանի ու Ֆրանսիայի մյուս տարածաշրջանների համար, համաժողովի մասնակիցները կհամոզվեն, թե իրականում, ձեր իսկ ձեռքբերումների օրինակով, ինչ տեսանելի արդյունքներ կարող են գրանցել հայկական ու ֆրանսիական համայնքները բարեկամական կապերի հաստատման, տնտեսական-մշակութային փոխհամագործակցության հաստաման դեպքերում»,-նշեց Օլիվիե Դըկոտինյին։
Հանդիպան ընթացքում կողմները քննարկեցին նաև տնտեսական ու մշակութային համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր։
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ