Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնանկության գործընթացը պայմանավորված չէ բացառապես ՀՀԿ-ով․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 16,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը պայմանավորված չէ բացառապես ՀՀԿ-ով, քանի որ գործընթացը շատ ավելի լայն համատեքստ է ենթադրում․ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչն է խանգարում ընդդիմությանը՝ համաձայնության գալ վարչապետի թեկնածուի շուրջ, եւ թվարկեց ՀՀԿ-ականների անուններ, այդ թվում՝ նաեւ Տիգրան Աբրահամյանի անունը։

«Նախաձեռնողները, որոնք դիմել են «Պատիվ ունեմ», «Հայաստան» խմբակցություններին, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ են կոնսուլտացիաներ անում, ունեն որոշակի պատկերացումներ եւ դրանք ենթադրում են թեկնածուի առաջին պլան բերելը, քննարկման առարկա դարձնելը։ Գործընթացի հետ կապված մենք մեր հստակ դիրքորոշումն արտահայտել ենք մեր խմբակցության հայտարարությամբ, գործընթացը, երբ հասնի թեկնածուի առաջադրմանը, այդ ժամանակ մեր լրացուցիչ դիրքորոշումն այդ մասով կարտահայտենք»,-մանրամասնեց Տիգրան Աբրահամյանը։

Պատասխանելով հարցին՝ երկու նախագահների թիմերը բեմականացումնե՞ր են անում հակասությունների վերաբերյալ, թե՞ իրապես կան այդ հակասությունները եւ տարանջատված են նրանք, Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Չեմ կարծում, որ կգտնվի մարդ, ով կմտածի՝ իմ քաղաքական գործունեությունը որեւէ ձեւով կարող է կապված լինել բեմականացման հետ»։ Երկու նախագահների թիմերի՝ մարտավարական տարբեր մոտեցումները, ըստ նրա, հայտնի են։

Մանրամասները՝ տեսանյութում

Ո՞ւր է կորել Տիգրան Աբրահամյանը՝ լրագրողի հարցին, որը փոխանցում էր իշխանական պատգամավորների հարցը, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ ռազմարդյունաբերական ոլորտին վերաբերվող հարցը, ինչի առիթով ՔՊ-ականները քննադատեցին ընդդիմությանը, տեխնիկական հարց էր։

Մանրամասները՝ տեսանյութում

Իր բացման խոսքում Տիգրան Աբրահամյանը խոսել էր այն մասին, թե ի՞նչ է սպառնում Հայաստանին․ ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում:

Առաջին, ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատում իրականացնելու վերաբերյալ, երբ 3-4 ամիս առաջ այդ հարցում համատեղ հայտարարություն է եղել:

Երկրորդ, ինչո՞ւ է Ադրբեջանը մեկ ամիս շարունակ, համակարգված խախտում հրադադարի ռեժիմը, իսկ իշխանությունը փորձում է շրջանցել այդ հանգամանքը:

Երրորդ, ինչո՞ւ է «զադերժկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը նույնիսկ համաձայնեցված փաստաթղթի պայմաններում և չհրապարակելով այն, ի՞նչ է թաքցնում իշխանությունը հասարակությունից:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031