Լրահոս
Օրվա լրահոսը

«Զայրույթից բռնկված է եղել Լեւոն Քոչարյանի այդ խոսքը, ինքն իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել»․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ-ում վեճի մասին

Մայիս 16,2025 12:54

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ ՔՊ-ական պատգամավորները թիրախավորել են Լեւոն Քոչարյանին․ այս մասին այսօր նա խոսեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։ Լրագրողները հետաքրքրվում էին անցած քառօրյայի ընթացքում խորհրդարանում տեղի ունեցած միջադեպով։ Նաեւ հետաքրքրվեցին՝ խմբակցությունում քննարկվել կամ քննարկվելո՞ւ է նիստերի դահլիճում Լեւոն Քոչարյանի պահվածքը։

«Լեւոն Քոչարյանը շատ հանգիստ ելույթ ունեցավ, արտահայտեց իր տեսակետը եւ պատասխանեց այն անտեղի գործողություններին, որոնք վերջին շրջանում հրահրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում էր, թե դուք կգնաք ԱԱԾ-ի «պադվալներ», ԱԺ պատգամավորներին «համբալ» անվանեց, ԱԺ ղեկավարն էր մեր կին պատգամավորին ասում, թե քեզ դուրս կշպրտեմ։ Դա խոսույթ է, որն անթույլատրելի է զուտ մարդկային հարաբերություններում, անթույլատրելի է նաեւ երկրի ղեկավարներին։ Իրենք անձնական օրինակով դա հրահրել են։ Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լեւոն Քոչարյանի այդ խոսքը, ինքն իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել։ Կարծում եմ, որ Լեւոն Քոչարյանի հետ զրույցներ կունենանք։ Այն իրողությունը, որն այսօր տիրում է ԱԺ-ում, այն սադրանքները, որոնք իրենք իրականացնում են քանակից ելնելով, ոհմակային տրամադրությամբ, անընդունելի են»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Լեւոն Քոչարյանի՝ մանդատը վայր դնելու հարց խմբակցությունում չի քննարկվել։

Երեկ կայացած արտահերթ նիստին «Հայաստան» խմբակցության չմասնակցելը իշխանական պատգամավորները որակում են վախեցած պահվածք:

Սեյրան Օհանյանը հակադարձում է․ «Նիստին չմասնակցելը մեր որոշումն է, բայց դրա հիմքում այն չէ, որ մենք վախեցել ենք։ Նույնիսկ հարցուպատասխանի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը սադրեց իրականությունը, առանց վախենալու՝ ես ինքս՝ մեն-մենակ մոտեցա եւ Նիկոլ Փաշինյանին ասացի այն, որ ինքն է սադրել։ Այնպես որ՝ ելնելով իրենց քանակությունից, թող ոչ ոք չսադրի, տղայական բան չանի, ոչ ոք չի վախենում»։

«Ընդդիմության պատգամավորները՝ բոլորը միասին վերցրած, 4 տարվա ընթացքում 1,5 միլիարդ դրամ աշխատավարձ են ստացել․ ինչի՞ համար են հարկատուները նրանց վճարում՝ պոպուլիստական հայտարարությունների համա՞ր։ Հիմա մենք ունենք ընդդիմություն, որը ամենադրական առաջարկները մերժում է, քանի որ դրանք ՔՊ-ի կողմից են ներկայացվում»,- ճեպազրույցում հայտարարել էր իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Սեյրան Օհանյանը պատասխանում է․ « Մենք ԱԺ-ից դուրս աշխատել ենք։ Բաբկեն Թունյանն ինքը պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ են ՔՊ անդամները, պետական ապարատը աշխատավարձ եւ պարգեւատրում ստանում, երբ խնդիրը այս իրավիճակի է հասել»։

Ինչ վերաբերվում է ռազմարդյունաբերությանը վերաբերող երեկվա նախագծին, Սեյրան Օհանյանն ասաց, որ դա տեխնիկական հարց է, ԲՏԱ նախարարի առաջարկով էլ իրենք քննարկմանը մասնակցել ենք, հավանությունը տվել են։

Լրագրողներից մեկն անդրադարձավ նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ունեցվածքին եւ Սեյրան Օհանյանին հարցրեց՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումների ժամանակ նրան բարեկամաբար հարցնո՞ւմ է՝ Ռոբերտ Սեդրակից, ձեր հալալ քրտինքո՞վ եք վաստակել ամենը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սեյրան Օհանյանի գնահատմամբ, իշխանությունը նպատակագրված արժեզրկում եւ փորձում է նվաստացնել այն ամենն, ինչ-որ կապված է Արցախի, Հայաստանի հանրապետության անկախացման եւ հզորացման հետ, այդ թվում՝ նաեւ անձերին։ Իր փոխանցմամբ, այդ պատճառով էլ երկրորդ նախագահը հայտնվել է ՔՊ-ի թիրախում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031