Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայում ԱՄՆ-Թուրքիա-Սիրիա եռակողմ հանդիպում է անցկացվել արտգործնախարարների մակարդակով

Մայիս 16,2025 14:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Մայիսի 14-ից 15-ն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի և ԱՄՆ-ի իր գործընկերների հետ:

Անթալիայում Ֆիդանի, Մարկո Ռուբիոյի և Հասան Շեյբանիի միջև կայացած եռակողմ հանդիպմանը քննարկվել են այդ երկրների առաջնորդների կողմից սահմանված առաջնահերթությունների մանրամասները:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է Սիրիայում կայուն զարգացման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Նա, կարևորելով սիրիական վարչակազմի հետ ԱՄՆ-ի համագործակցությունը շարունակելու կարևորությունը, ընդգծել է, որ չի ցանկանում, որպեսզի Սիրիայի կառավարությունը տարածաշրջանում որևէ սպառնալիք ստեղծի:

Ֆիդանը հայտնել է նաև, որ Սիրիան վճռական է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում՝ հավելելով, որ այդ պայքարն ավելի ուժեղացնելու համար պետք է ներգրավել նաև չօգտագործված ներուժը:

«Սիրիան լուրջ ջանքերն է գործադրում զանգվածային ոչնչացման զենքերը վերացնելու համար: Թուրքիան շարունակելու է այդ ուղղությամբ անել այն, ինչ հնարավոր է»,-հավելել է նա:

Բացի այդ թուրք դիվանագետը նշել է, որ ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն օգնություն ցուցաբերի Սիրիային ոտքի կանգնելու հարցում՝ շեշտելով Սիրիայի դերը տարածաշրջանային անվտանգության հարցում:

Այս համատեքստում Ռուբիոն ընդգծել է փոխադարձ վստահություն ձևավորելու կարևորությունը:

Ամերիկացի դիվանագետը շեշտել է նաև, որ ահաբեկչության հարցում Թուրքիան մեծ կարևորություն ունի, ապա նաև հավելել, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի բոլոր սիրիացիներն իրենց հայրենիքում ապրեն գոհունակության և բարօրության մեջ:

Սիրիական կողմն էլ իր հերթին կարևորել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը՝ այն որակելով որպես կարևոր քայլ «Նոր Սիրիայի» կառուցման համար:

«Մենք ցանկանում ենք, որ Սիրիայի ժողովրդին միջազգային հանրության մեջ ինտեգրելու, ինչպես նաև երկիրը կայունության և բարօրության հասցնելու համար հնարավորություն տրվի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031