Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Ստեփանյանն աշխատելու է Մուրացան հիվանդանոցային համալիրում․ «Հրապարակ»

Մայիս 17,2025 10:30

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Թագուհի Ստեփանյանը 2025 թ. մայիսի 13-ին ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից․ լուծվել է նրա հետ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Թագուհի Ստեփանյանը երկար տարիներ եղել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն։ 2023-ին քաղաքապետարանի ղեկավարությունը որոշեց նրա փոխարեն նշանակել միավորված պոլիկլինիկաների երիտասարդ տնօրեն Ռուբեն Գրիգորյանին, իսկ Ստեփանյանին նրա փոխարեն պոլիկլինիկա տանել։ Մենք տեղեկացանք, որ Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոն է ստանալու։ Մեզ հետ զրույցում նա ասաց՝ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, քանի որ աշխատանքի առաջարկ է ստացել։ Որտե՞ղ է աշխատելու: Ասաց՝ Մուրացան հիվանդանոցային համալիրում՝ որպես գլխավոր բժիշկ․ «Առաջարկն ինձ ավելի հոգեհարազատ է, հիվանդանոցն ինձ ավելի է ոգեշնչում աշխատանքով, քան պոլիկլինիկան»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031