Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուլիգանությունը, որ տեղի է ունենում ԱԺ-ում, վկայում է այս իշխանության վախերի մասին»․ Բագրատ սրբազանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին

Մայիս 17,2025 12:24

«Խուլիգանությունը, որ տեղի է ունենում ԱԺ-ում, վկայում է այս իշխանության վախերի մասին։ Այս խուլիգանախումբը, որպես որոմ՝ լցված մեր կյանք թշնամու կողմից, մեր կայնքի սպառնալիքն են դարձել»,- այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Որոմները մաքրելու ժամանակը հասել է»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ կարճ ժամանակահատվածում շարժման երիտասարդական թեւի նախաձեռնության՝ «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին» շրջանակներում, շուրջ 20 հազար մարդ իր անվստահությունն է հայտնել ՔՊ-ական իշխանությանը։

Նրա գնահատմամբ, այս իշխանությանը հեռացնելու համար 2026 թվականի ընտրությունները շատ հեռու են Աստվածաշնչից ընթերցեց «Որոմների առակը»՝ դրա խորհուրդը մեր իրականության վրա անդրադարձնելով էլ նկատեց՝ նախ պետք է մեր կայնքից եւ իրականությունից ճիշտ ժամանակին որոմը՝ «չարիքի իշխանությունը», անպիտանը հեռացնենք, որպեսզի ցորենի հասկի աճը ապահովվի, որպեսզի որոմները չխեղդեն ցորենի հասկը՝ դարձնելով մեր կյանքը մաքուր ու պարզ։

Սրբազանը նաեւ տեղեկացրեց, որ այս ձեւաչափով քաղաքացիների հետ սա իր վերջին հանդիպումը կլինի․ հաջորդիվ՝ նա այլ ձեւաչափերով եւ այլ վայրերում հանդիպումներ կունենա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031