Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսաբնակ բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը Էմմանուել Մակրոնի որոշմամբ դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»

Մայիս 17,2025 18:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսաբնակ բանաստեղծ Կարեն Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ տեղեկացա, որ նախագահ Էմմանուել Մակրոնի որոշմամբ դարձել եմ Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»։

Կարծում եմ, այս պատվին են արժանացել իմ բազում ոգորումներն ու նվիրումը, մասնավորապես՝ հայոց լեզվի, առաքելական եկեղեցու, հայ մշակույթի և մեր ինքնության պաշտպանությունը …

«Դե ե՛կ վարդապետ ու մի խենթանա», Ֆրանսիան է պարգևատրում հայ ազգային, եկեղեցական և մշակութային արժեքների, հայի ինքնության պաշտպանության համար։

Ո՞վ կարող էր պատկերացնել, որ 2005 թվականին ժամանած մի «օտարական» բանաստեղծ, 2025-ին կդառնար պատմության մեջ առաջին Ֆրանսիայում հաստատված հայաստանցի հայը, որը կպարգևատրվեր Ֆրանսիայի Ազգային Արժանիքի ասպետի բարձր պետական շքանշանով…

Խորին երախտագիտությունս Ֆրանսիայի Հանրապետությանն այս բացառիկ կոչմանն ինձ արժանացնելու համար։

Ես էլ իմ հերթին, այն նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ուղեկցեցին այս պատվավոր բարձունքը՝ Ֆրանսիայի պատմության ոսկե էջերում իմ անունն էլ ամրագրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031