Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ եմ  անում գործող իշխանություններին ճանաչել խնդրի մասշտաբը` անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները․ Լարիսա Ալավերդյան

Մայիս 17,2025 18:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի մայիսի 8-ից ականատեսն եմ, թե ինչպես են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավոր Հովհաննես Սաֆարյանը հետապնդում լրագրողների միության անդամ, հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին:

Հետապնդման տեսակն իր մեջ ներառել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ և 13-րդ հոդվածների խախտումներ` խոշտանգում և անմարդկային, անձը նվաստացնող վերաբերմունք, ապօրինի ազատությունից զրկում, արդար դատաքննության իրավունքի ոտնահարում, կարծիքն արտահայտելու ապօրինի սահմանափակում/միջամտություն և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայություն:

Երեկ պարզվեց, որ այս «ահռելի» քանակով մարդու հիմնարար իրավունքների խախտումներին միացել է նաև ՀՀ արդարադատության նախարարությունն` ի դեմս ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Հեղինե Մարտիրոսյանի:

Լիլիթ Աղեկյանին հետապնդելու համար Հայաստանի Հանրապետությունում 25 տարի անընդմեջ գործող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածը նույնպես ընկավ հարվածի տակ:

Հեղինե Մարտիրոսյանի կողմից Լիլիթ Աղեկյանին իր ներկայացուցչի` փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ կոնֆիդենցիալ տեսակցություն թույլ չտալն ապօրինի միջամտություն է Եվրոպական դատարան անհատական գանգատ ներկայացնելու համար:

Անձն, ով  պնդում է, որ դարձել է Կոնվենցիայով ճանաչված  իրավունքների  պայմանավորվող կողմի` տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության թույլ տված խախտման զոհ, ապա Բարձր պայմանավորվող կողմը պարտավոր է որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:

Կոչ եմ  անում գործող իշխանություններին ճանաչել խնդրի մասշտաբը` անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները,

Լիլիթ Աղեկյանի գործի վերաբերյալ ճշմարիտ և  համապարփակ հաշվետվություն ներկայացնել, Լիլիթ Աղեկյանի իրավաբանական օգնության տրամադրման հարցին շտապ լուծում տալ:

Ի վերջո կանգ առնել`  անհապաղ վերջ դնել խոշտանգումների և վատ վերաբերմունքի նկատմամբ տիրող անպատժելիությանը:

Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031