Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանը Արագածոտնի մի շարք բնակավայրերում ծանոթացել է կարկուտի հետևանքով կրած վնասներին

Մայիս 18,2025 12:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով։

Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։

Գևորգ Պապոյանին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։

«Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ միասին քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի խնդիրներից խուսափելու համար։ Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ պետությունը ձեզ մենակ չի թողնի, և Կառավարությունն արդեն իսկ մշակել է ծրագրեր հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար», – նշել է նախարարը։

Գևորգ Պապոյանը համայնքի բնակիչներին տեղեկացրել է, որ կրած վնասի վերաբերյալ տեղեկատվությունը կհավաքագրվի, և արդյունքների ամփոփումից հետո կքննարկվի աջակցության հետագա ձևաչափը։

Զրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրին, կարկտապաշտպան ցանցերի համար տրվող աջակցությանը, որը հասնում է 50-75 տոկոսի։

Այցի ընթացքում նախարարը պատասխանել է բնակիչների հարցերին, տվել պարզաբանումներ բարձրացված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031