Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:
Հանդիպմանն Ա. Գրիգորյանը և Ք. Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, պատրաստակամություն և հնարավորություններ զարգացնելու Հայաստան-Իրան հարաբերությունները:
ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ