Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ն ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում. Իմանգալի Տասմագամբետով

Մայիս 19,2025 13:08

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Կովկասում որոշակի դրական զարգացումներ կան։ Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ», – ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ասել է Տասմագամբետովը։

«Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ և ակնկալում, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»։

ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը նախագահում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որը նաև գլխավորում է ՀԱՊԿ ԽՎ-ն:

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում Տասմագամբետովն անդրադարձել է նաև Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությանը՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի լարվածության նվազեցմանը նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում:

«Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կա քաղաքական և դիվանագիտական ​​երկխոսություն, որը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս», – ասել է Իմանգալի Տասմագամբետովը:

Տասմագամբետովի խոսքով՝ ռուս և ամերիկացի ներկայացուցիչների միջև շփումների փաստը կարևոր է «աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորման» տեսանկյունից։

Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության ազդեցությունը «ամենաուղղակի ազդեցությունն կունենա համաշխարհային գործընթացների վրա և կնպաստի լարվածության նվազեցմանը Եվրասիայի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031