Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

Մայիս 19,2025 15:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ավանդական ուշուի հավաքականի անդամները 11 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունում:

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ:

Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ քաշային Գառնիկ Գալստյանը:

Երկրորդ տեղը զբաղեցրել են 65 կգ քաշային Ռուբեն Մարգարյանը, 100 կգ քաշային Ալիկ Ալավերդյանը, ինչպես նաև Տանյա Հովհաննիսյանը՝ թաոլու մրցաձևում:

Մեծահասակների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել 85 կգ քաշային Տիգրան Գևորգյանը:

Երիտասարդների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են 48 կգ քաշային Կարիոլինա Համբարձումյանը, 52 կգ քաշային Մանե Եգանյանը, 56 կգ քաշային Գևորգ Բաղդասարյանը, 60 կգ քաշային Էրիկ Վիրաբյանը, 70 կգ քաշային Դավիթ Բաղդասարյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է 52 կգ քաշային Կարեն Սահակյանը, լավագույն երրորդ արդյունքը ցույց են տվել 52 կգ քաշային Ռուբեն Մելքոնյանը, 65 կգ քաշային Տիգրան Թովմասյանը և 75 կգ քաշային Հրանտ Թադևոսյանը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված է եղել նաև մրցավարական կազմով: Թաոլու մրցաձևում աշխատել է միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանը, իսկ սանդա մրցահարթակում՝ Եվրոպական կարգի մրցավար Գոր Տերզիկյանը:

Ֆեդերացիայի ղեկավար կազմը՝ նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ, մասնակցել է նաև Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի հերթական համաժողովին, որի ընթացքում քննարկվել են 2027-2028 թթ. Եվրոպայի ուշուի առաջնության կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Եվրոպական կարգի մրցավար Ալբերտ Բազեյանն ընտրվել է Ուշուի եվրոպական ֆեդերացիայի աուդիտի կոմիտեի ղեկավար։ Ֆեդերացիայի փոխնախագահ և միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանն վերընտրվել է մրցավարական կոմիտեի անդամ։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031