Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սթրես են ապրում ժողովրդի էս վերաբերմունքից, եւ մարդ ու կնիկ հարձակվում են մեր վրա»․ Էդգար Ղազարյան

Մայիս 20,2025 11:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցով շարունակում է փորձել հանդիպումներ ունենալ ԱԺ պատգամավորների հետ։

Այսօր նա ընդունելություն էր խնդրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, բայց նրան չընդունեցին։ ԱԺ-ից տեղեկացրեցին, որ հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Կարապետյանը նպատակահարմար չի գտնում ընդունել Էդգար Ղազարյանին։ «Դավիթ Կարապետյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, ի թիվս այլ հարցերի, ես այսօր պարոն Կարապետյանից պետք է փորձեի նաեւ հասկանալ՝ ինքն ինչ կարգավիճակում է գտնվել Արցախում, որովհետեւ ինքն ու իր կուսակցությունն այն կարծիքին են, որ Արցախը դեռ 1991 թվականից հանդիսանում է ադրբեջանական տարածք։ Այդ դեպքում պարոն Կարապետյանն ի՞նչ է արել այնտեղ, ինքը ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյան

Ըստ նրա՝ արդեն պարզ է՝ ոնց որ թե միասնական որոշում է կայացված ՔՊ կողմից, որպեսզի խուսափեն իր հետ հանդիպումներից։ «Ես հասկանում եմ՝ որն է խուսափելու պատճառը, իրենք վախենում են խոսքից եւ փաստարկներից։ Ես իրենց նախօրոք եմ ասել, թե ինչ նպատակով եմ որոշել հանդիպել, հանդիպման նպատակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Եվ քանի որ իրենք դրան որեւէ հակափաստարկ չունեն, որեւէ ձեւով խուսափում են, բայց խուսափելն անհետեւանք չի մնում։ Օրինակ՝ երեկ պատգամավոր Էմմա Պալյանն էր եկել քաղաքացիների հետ ընդունելություն անցկացնելու, նա հրաժարվեց միայն ինձ ընդունել։ Հիմա իմ պայուսակում է հաղորդում հանցագործության մասին՝ խտրականության ենթադրյալ հանցագործության հատկանիշներով։ Եվ այս հանդիպումից հետո փոստային բաժանմունքից այսօր դա կուղարկվի գլխավոր դատախազություն։ Այսինքն` անհետևանք չի մնում իրենց այս վարքագիծը, սա նաեւ իրավական գնահատական է ստանալու»։

Լրագրողների հետ ճեպազրույցում Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններին։ «Նախ, իմ կարծիքով, դա Աննա Հակոբյանը չի, Նիկոլ Փաշինյանն է, 100 տոկոս։ Այսինքն՝ մարդ ու կնիկ տունը նստում են, որպեսզի ինքն իր ֆեյսբուքյան օգտահաշվից գրառում չանի, որովհետեւ վարչապետ է, միասին նայում են իմ ճեպազրույցը այս ընդունարանից, խառնվում են իրար։ Հասկանում են, որ իրենց գործերը լավ չեն, ի վերջո էս իմպիչմենթի գործընթացը լրջությունը, սրա հնարավոր հետեւանքները շան պես հասկանում են, իրենք գիտեն, թե սրա վերջն ինչ է լինելու։ Սյունիքից եկել են, մարդ չկա իրենց տգետների դպրոց գնացող, իրենք հո հիմար չեն, շատ լավ հասկանում են, որ եթե այնտեղ 40-50 հոգի մարդ էլ կա, զոռով տարած մարդիկ են։ Ոչ մի մարդ չկա, որ կարա կամավոր լսի, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը տգետների դպրոց ունեն, գնան նստեն էնտեղ։ Հո ապուշ չեն, որ գնան։ Իրենք նայում են, չէ՞ էդ մարդկանց դեմքերին, սթրես են ապրում, թե էս ինչ է կատարվում, գալիս են իրիկունը տուն, հասկանում են, թե ինչից է ժողովրդի էս վերաբերմունքը, ընդդիմախոսների խոսույթից է, եւ մարդ ու կնիկ հարձակվում են մեր վրա»,- ասաց էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսապատկերը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031