Լրահոս
Օրվա լրահոսը

«Թքած, կպցրած մանկապարտեզների մասին խոսում է նաև ՏիկՏոկի՝ իմ հավատարիմ հետևորդներից Նիկոլ Փաշինյանը»․ Մեսրոպ Մանուկյան

Մայիս 20,2025 13:07

«Ուզում եմ հասկանալ տրամաբանությունը, երբ հանձնաժողովի նիստի ժամանակ նույն ՔՊ գործընկերները հիմնավոր ձևով պնդում, բացասական կարծիք են տալիս տվյալ հարցի վերաբերյալ, բայց երբ գալիս է նիստերի դահլիճ, ակնհայտ ճնշում է իրականացվում այդ մարդկանց նկատմամբ։ Բացասական կարծիքը հիմնավորող մարդիկ այստեղ դրական են քվեարկել այդ հարցերի շուրջ»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքեց․ «Ի տարբերություն ձեզ՝ մեր խմբակցության անդամներն ունեն հնարավորություն նաև ուղիղ պարզաբանում ստանալ այլ խողովակներով»։

Մեսրոպ Մանուկյանն էլ նշեց․ «Այսինքն՝ դուք փաստում եք, որ երկակի ստանդարտ է գործում, եթե ընդդիմադիր ավագանին փորձում է տեղեկություն ստանալ՝ այդ իրավունքը չունի, ինչը փաստում են որոշ վարչության պետեր, որ օրինակ՝ Սուրեն Գրիգորյանն ահաբեկված է, ասում է՝ հանկարծ չշփվեք ավագանու ընդդիմադիր անդամների հետ, էդ մարդիկ, որ դիմում են՝ խուսափեք, նամակ որ գրում են, մի պատասխանեք»։

Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Ուղղակի հիշեցնենք, որ մենք ունենում ենք խմբակցության նիստեր, դաշինքի նիստեր, այդ նիստերի ժամանակ ավագանիները կարող են հարցեր տալ ուղիղ գործադիր մարմնի ներկայացուցիչներին»։

Ավելի ուշ ելույթ ունենալով՝ Մեսրոպ Մանուկյանն ասաց․ «Քննարկվում է հարց, որտեղ արտոնություն են տալիս, որտեղ գումար է պակասում կամ ավելանում, իսկ քաղաքային իշխանությունը չունի որդեգրած քաղաքականություն, չունեն հաշվարկ, որ տասը դրամ պակասում է մանկապարտեզներ չսարքվելու պատճառով, այդ գումարն ո՞ւր է գնում։ Չզեկուցվող հարցերի շրջանակում նույն տրամաբանությամբ այս հարցն էր, երբ 400 միլիոն դրամից ավել շինարարության երկարաձգման համար գումարը կրճատում են, ինչքա՞ն են ակնկալում, որ պակաս գումար է գալու և դրա փոխարեն ինչքա՞ն մանկապարտեզներ չեն կառուցվում կամ թերակատարվում են, որի մասին խոսում եմ ոչ միայն ես, այլև ՏիկՏոկի՝ իմ հավատարիմ հետևորդներից Նիկոլ Փաշինյանը, որը հանձնարարել է ձևավորել հանձնաժողով, որ գան և ուսումնասիրեն, թե էն թքած, կպցրած մանկապարտեզները ինչո՞ւ են վատ սարքվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031