Լրահոս
Օրվա լրահոսը

Կա համաձայնություն, որ Ադրբեջանի անունը չտրվի. միջազգային հարթակներում եւս Ադրբեջանի անունը չեն տալիս. Մարինա Մալխասյան

Մայիս 20,2025 15:10

Վերջին տարիներին Հայաստանում մարդու իրավունքները խիստ սահմանափակվել են: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոալիցիայի իրավապաշտպան Մարինա Մալխասյանը:

«Ինչո՞վ է դա պայմանավորված. քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների մեծ մասը սկսել են մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների մասին չբարձրաձայնել կամ բարձրաձայնել ընտրովի ձեւով»,- նկատեց Մալխասյանը:

Նրա խոսքով, հիմա իրավապաշտպանները թիրախավորվում են, երբ խոսում են մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներից: Որոշակի խմբեր քաղաքականացնում են ու հենց այդ կետում կանգնեցնում են խոսակցությունը. «Եթե նախկինում ակտիվիստները ստանում էին մարդու իրավունքների մրցանակներ, հիմա եթե ակտիվիստները խնդիրներ են բարձրացնում, նրանք թիրախավորվում են, ընդհուպ մինչեւ ֆիզիկական բռնություն է տեղի ունենում»:

Անդրադառնալով ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակին առնչվող ՄԱԿ-ի պարբերական դիտարկմանը՝ Մալխասյանն ասաց, որ դիտարկման հիմքում ազգային զեկույցն է, պետության կողմից տրված զեկույցը, քաղհասարակության եւ ՄԻՊ-ի տված զեկույցներն են: Ըստ նրա կարող են զեկույցներ տալ նաեւ հարեւան պետությունների քաղհասարակությունը ներկայացնող կազմակերպությունները եւ միջազգային կազմակերպությունները. «Ի թիվս մեր զեկույցների՝ տրվել են նաեւ Ադրբեջանի քաղհասարակության կողմից ՀՀ նկատմամբ զեկույցներ: Այն բոլոր մեղսագործությունները, որոնք արվել են Ադրբեջանի կողմից, վերագրվել են ՀՀ-ին: Հատկանշական է, որ հայկական զեկույցում նշվում էր, որ տեղի է ունեցել բռնի տեղահանում, բայց խոսք չկար, թե ում կողմից է դա կատարվել: Նաեւ Ժնեւում լսումների ժամանակ, երբ բոլոր անդամ պետությունները իրենց հանձնարարականները հնչեցրին, կրկին չէր շեշտվում՝ ինչի արդյունքում է տեղի ունեցել բռնի տեղահանումը: Այսինքն՝ տպավորություն է, որ կա համաձայնություն, որ Ադրբեջանի անունը չտրվի»:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ նկատեց, որ ՀՀ պաշտոնական կողմը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու կամ առաջ չտանելու դիրքորոշում ունի, իսկ ինչպես տեսնում ենք Ադրբեջանը ՀՀ վերաբերյալ նույն դիրքորոշումը չի փոխադարձում:

Ըստ փաստաբանի՝ «Սա եւս մեկ անգամ հաստատում է , որ միակողմանի օրակարգը ոչ մի լավ բանի չի բերելու: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքագիծը միջազգային ատյաններում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Նկարը՝ Մարինա Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031