«Վերջերս քրեական գործերի հետ կապված լրագրողի հարցին Դուք պատասխանեցիք՝ իմ հետ կապված իրավական գործընթաց չկա ու չի կարող լինել։ Ինձ հետաքրքրում է՝ այս ինքնավստահությունը Ձեր մեջ որտեղի՞ց է գալիս»,- Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարցրեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Պեդրո Զառոկյանը։
Այնուհետև շարունակեց․ «Կարո՞ղ է այդ ինքնավստահության հարցում ազդեցություն ունի այն փաստը, որ իրավապահ մարմինների աշխատակիցների հարազատներին ԱՆԻՖ-ում աշխատանքներ եք բաժանել, քաղաքապետարանում գլխավոր դատախազի ընտանիքի անդամներից եք աշխատանք տվել»։
Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Իմ վստահությունը գալիս է մի հանգամանքից, և դա այն է, որ իմ որևէ գործողություններով վերջին յոթ տարիների ընթացքում որևէ տեսակի նմանատիպ գործողություն չեմ արել, որը քրեական պոտենցիալ ունեցող հոդվածով կարող է անցնել։ Իմ որևէ գործողություն չէր կարող հանգեցնել նմանատիպ քննության իմ նկատմամբ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ