Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր բոյկոտն ընդամենը մեկ ամսվա արդյունք տվեց, եթե դուք վստահ եք, որ մարդիկ բոյկոտում են, ինչո՞ւ եք հիմա այս դահլիճում, ոչ թե բոյկոտում»․ Արմեն Գալջյանը՝ ի պատասխան ավագանու ընդդիմադիր անդամների մեղադրանքների

Մայիս 20,2025 19:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեղադրում եք ամեն ինչի մեջ, ինչ հնարավոր է՝ կոռուպցիայից սկսած վատ կառավարումով վերջացրած։ Դուք ինքներդ ձեր քննադատությանը հակասող քննադատություններ եք անում Երևանի ավագանու նիստի ժամանակ անդրադառնալով ընդդիմադիր ավագանու անդամների քննադատություններին` ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Այնուհետև, անդրադառնալով տրանսպորտի հետ կապված խնդիրների մասին իրենց հասցեին հնչող քննադատություններին, Արմեն Գալջյանն ասաց․ «Տրանսպորտի հավաքագրումներից եք խոսում, ինքներդ դրա դեմ գործողություն եք անում, որ հավաքագրումները քիչ լինեն, հետո գալիս, ստեղ ասում եք՝ հավաքագրումը քիչ է։ Այլ բան է, որ ձեր բոյկոտն ընդամենը մեկ ամսվա արդյունք տվեց, եթե դուք վստահ եք, որ մարդիկ բոյկոտում եք, ինչո՞ւ եք հիմա այս դահլիճում, ոչ թե բոյկոտում։ Նորից սկսեք ձեր բոյկոտը անել, տեսնենք՝ մարդիկ ո՞նց կվերաբերվեն այսքանից հետո։ Դուք առհասարակ ավտոբուս մտնո՞ւմ եք, թե այդ օրերին արեցիք, հետո գնացիք մտաք ձեր մեքենաների մեջ»։

Կոռուպցիայի հետ կապված իշխանության հասցեին մեղադրանքների մասին էլ ասաց․ «Ինչքան էլ չուզեք կապվել, մեկ է՝ բոլորը ֆիքսել են, որ դուք կապ ունեք Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ։ Եկեք համեմատենք մեր ու ձեր հայտարարագրերը, դրանց ծագման աղբյուրները, հասկանանք՝ այդ գույքերը, մեքենաները որտեղի՞ց։ Մեքենայի դեպքի հետ կապված եք խոսում, ասում՝ ոչ մեկ չի պատժվել, բայց մարդ է կալանավորվել։ Երբ հիշում եք Նիկոլ Փաշինյանի մեքենայի պայթեցման հարցը, ուզում եմ հասկանալ՝ էնտեղ ինչ-որ մեկը պատժվե՞ց, թե՝ ոչ։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին քանի՞ մանկապարտեզ է հիմնանորոգվել, քանի՞ մանկապարտեզ է կառուցվել»։

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ, դիմելով Կամո Արեյանին, ասաց․ «Պարոն Արեյան, լավ ճանաչում եք իմ հորը․ 1991-ին իմ հերը 48 դրամ ունենալ չէր կարո՞ղ»։ Դիմելով իշխող խմբակցության անդամներին՝ ասաց․ «Ինչո՞ւ չեք անդրադառնում նախկինների ու ձեր սիրախաղին»։

Այնուհետև ասաց, որ ինքն ունի նորմալ հարաբերություններ երկրորդ, երրորդ նախագահների հետ, Նիկոլ Փաշինյանի հետ էլ է ունեցել լավ հարաբերություններ, բայց խզել է։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031