Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք. «Դատավոր Մուշեղ Արամյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ՝ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպը չհամարելով խուլիգանություն»:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանի ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել իր պաշտպաններին. «ԱԳՆ գործով կայացվեց արդարացման վերդիկտ։
2024թ-ի մայիսի 31-ին Սրբազան շարժման շրջանակում ԱԳՆ դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով այսօր տեղի ունեցած նիստում դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ։
Անսահման շնորհակալ եմ գործի շրջանակներում իմ պաշտպանությունը բարձր արհեստավարժությամբ ու նվիրումով իրականացրած պաշտպաններիս Արսեն Բաբայանին, Նարե Հոնարչյանին, Վարազդատ Հարությունյանին, գործի շրջանակներում պաշտպանություն իրականացնող Վարդուհի Սարգսյանին։ Շնորհակալություն բոլորին ովքեր համարձակություն ունեցան և այս դժվար օրերին եղան մեր կողքին։
Կարդացեք նաև