Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմտյան Ադրբեջան»-ը Ալիևի կողմից Արցախի հարցի «փակմանն» ի պատասխան շրջանառության մեջ դրված քաղաքական զավթողական ծրագիր է: Ի պատասխան պետք է ոչ թե լռել, այլ հնչեցնել հստակ գնահատական. Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 21,2025 19:23

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Արևմտյան Ադրբեջանում՝ Հայաստանի տարածքում, 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին իրականացվել է համակարգված և ամբողջական էթնիկ զտում։ Այսպիսով, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը վերածվեց մեծ մարդասիրական ողբերգության։ Միևնույն ժամանակ, այն ծառայում էր այնպիսի դավաճանական աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին էր Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև ցամաքային կապի խզումը, Արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից վերցնելը և 1920 թվականին այն Հայաստանին հանձնելը․․․»։ Սա հատված է Ալիևի ուղերձից, որը նա հղել է Թուրքիայում անցկացվող «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» վերնագրով միջազգային կոչվող համաժողովի մասնակիցներին։

Որևէ նորություն չկա Ալիևի ելույթի մեջ, նա ուղղակի հերթական անգամ հիշեցնում է իր զավթողական ու ծավալապաշտական ծրագրերի մասին։ Շատ պարզ ու ուղիղ է դա անում։ «Արևմտյան Ադրբեջան»-ը Ադրբեջանի պետության ղեկավարի կողմից 2022 թվականի դեկտեմբերից Արցախի հարցի «փակմանն» ի պատասխան շրջանառության մեջ դրված քաղաքական ԶԱՎԹՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ է։ Սա անթաքույց փաստ է, այն արդեն տեղ է գտել դպրոցական հանրակրթական դասագրքերում, ինչի մասին ինքս շարունակ խոսում եմ։

Սրան ի պատասխան պետք է ոչ թե լռել կամ չնկատելու տալ, ինչպես անում է ՀՀ իշխանությունը, այլ հնչեցնել քաղաքական հստակ գնահատական ու աշխատել այս թեզը դիվանագիտական ու քաղաքական առումով Ալիևի համար գլխացավանք դարձնելու ուղղությամբ։
Վստահորեն պնդում եմ՝ դրա բոլոր հնարավորությունները մենք ունենք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031