Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի դեսպան. Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո

Մայիս 22,2025 17:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանը կողմ է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն կարևորում է, որ դա անպայման լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին:

«Մենք աջակցում ենք խաղաղությանը: Մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին ու կաջակցենք: Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների, նաև տարածաշրջանի շահերից: Եվ պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին»,–ասաց դեսպանը:

Նա հիշեցրեց՝ Իրանը ողջունել է Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

«Սա կարող է տարածաշրջանում ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք: Բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո: Եվ ես կարծում եմ, որ այդ նախագիծը կնպաստի տարածաշրջանում ապրանքների տեղափոխմանը»,–ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031