Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգալից մարտահրավերներ. «Ազգ»

Մայիս 23,2025 11:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ո՛չ մեր մամուլը, ո՛չ էլ վերլուծաբանների հանրույթը, ինձ անհասկանալի պատճառներով, անհրաժեշտ ուշադրության չարժանացրին Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում միջինասիական Հնգյակի ու Եվրոմիության հանձնաժողովի միջեւ անցկացված ֆորումը:

Նույն մամուլի մարդիկ եւ վերլուծաբանները անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում նաեւ հենց այս օրերին տեղի ունեցող՝ այս պարագայում ռազմական գործողություններին՝ ընդմեջ մեր բարեկամ Հնդկաստանի եւ մեր թշնամիների բարեկամ Պակիստանի: Կատաղի բախումներ, հրթիռային փոխադարձ հարվածներ, որոնք մեծ թվով մարդկային կյանքեր են խլում:

Մինչդեռ, փաստորեն, մեր աչքի առաջ տեղի է ունենում մի գործընթաց, որի արդյունքից է կախված Թուրքիա, Ադրբեջան եւ Պակիստան եռյակի գլխավորությամբ Միջին Ասիա-Փոքր Ասիա իսլամական համադաշնության ձեւավորման գործընթացի ճակատագիրը, որը հաջողելու պարագայում ծանր, շատ ծանր դրության կմատնվի մեր երկիրը:

Նմանապես, ներկա օրերին, ինչպես 3-րդ էջում հստակորեն բացատրում է մեր հնագույն աշխատակիցներից, Իրանում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանը, դարձյալ եւ միշտ Մ. Նահանգների օրհնությամբ ընթանում է մեկ այլ՝ նույնպես վտանգավոր գործընթաց, որը կոչվում է «Աբրահամյան համաձայնագրի» ընդլայնման գործողություն, որի մեջ մտնում է նաեւ «Միջերկրականի ոստիկան» Իսրայելը՝ արաբական որոշ երկրների հետ միասին, այս անգամ՝ ընդդեմ մեր բարեկամ երկրի՝ Իրանի: Այլ խոսքով՝ իսլամական ճակատ՝ իսլամական Պարսկաստանի դեմ…

Միով բանիվ՝ ճակատագրական երեք գործընթացներ, որոնք խոստանում են հիմնովին փոխել մեր եւ հարակից լայն տարածաշրջանի աշխարհաքաղաքական կացությունը, սպառնում նաեւ մեր պետության հետագա գոյությանը:

Ի՞նչպես, ի՞նչ միջոցներով, պետական ի՞նչպիսի ղեկավարմամբ եւ սպասվող վտանգներին ո՞ւմ եւ որո՞նց օժանդակությամբ դիմագրավելու հարցը դրվում է մեր առջեւ:

Լուրջ մարտահրավերներ են սպասում մեզ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031