Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմաթ» տեխնոճամբարը բացում է դռները դպրոցականների համար

Մայիս 23,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հուլիսի 7-ից Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանում կբացվի «Արմաթ տեխնոճամբար»-ը՝ 11-15 տարեկան այն դպրոցականների համար, ովքեր սովորում են «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում, կամ՝ թեեւ չեն հաճախում «Արմաթ» աշխատանոց, բայց հետաքրքրված են կրթական ճամբարով: Ի դեպ, խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանում բնակվողներին՝ այս ճամբարը բաց է նաեւ Սփյուռքի՝ ճարտարագիտությամբ հետաքրքրվող երեխաների համար:

Ճամբարը կտեւի ինը օր՝ հուլիսի 7-ից մինչեւ 16-ը, որի ընթացքում երեխաներին սպասվում են ռոբոտաշինության մրցույթներ, հայրենաճանաչության արշավ, ազգային պարերի դասընթաց, ողջ մնալու արվեստի (ՈՄԱ) վարժանքներ (1-ին բուժօգնություն, ալպինիստական հմտություններ, կրակային պատրաստություն), մշակութային միջոցառումներ, սպորտային խաղեր (ֆուտբոլ, լող և այլն), ինտելեկտուալ մրցույթներ , բաց քննարկումներ ոլորտի մասնագետների հետ:

Երեխաների գրանցման համար հարկավոր է դիմել մինչեւ հունիսի 30-ը, մանրամասների ու պայմանների համար՝ կապ հաստատել [email protected] կամ 093 27 30 40, (+374) 11 54 88 81:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031